Նորածինների ապօրինի որդեգրման գործերից մեկով արտաշիրիմում են արել
Նորածինների ապօրինի որդեգրման գործերից մեկով տեղի է ունեցել արտաշիրիմում և վերցվել են փորձանմուշներ։ Տեղեկությունը լրագրողներին հայտնեց փաստաբան Սուսաննա Սարգսյանը` հավելելով, որ խոսքը Նաիրա Այվազյանի երեխայի դեպքով հարուցված քրեական գործի մասին է։
«Այժմ սպասում ենք արտաշիրումումից հետո վերցված փորձանմուշների պատասխաններին»,–ասաց նա։
Փաստաբանի վարույթում ապօրինի որդեգրումների դեպքով 4 գործ կա։ Նրա գնահատմամբ` դրանք կամաց-կամաց առաջ են գնում։
Նաիրա Այվազյանը պատմեց, որ կամքի ուժ է գտել ու ներկա գտնվել արտաշիրիմման գործընթացին։ Նրա խոսքով` դագաղում եղած երեխան իրենը չէր, քանի որ արտաշիրմման ժամանակ տեսածը չափերով ավելի փոքր, կտրտված երեխայի դի է եղել։
«Ես տեսել եմ իմ երեխային, լսել նրա ճիչը... Դագաղում եղած երեխան իմ երեխան չէր,–ասաց Այվազյանը` հավելելով, որ վստահ չէ, որ հիմա չեն կեղծվելու փորձաքննության արդյունքները։
Նա պատմեց նաև, որ 2017–ին «Արմենիա» ԲԿ-ում է ծննդաբերել։ Կնոջն ասել են, որ երեխան սրտի արատ, թթվածնային քաղց և մի շարք հիվանդություններ ունի, մինչդեռ հղիության ժամանակ կատարված հետազոտությունները խնդիրների մասին չեն փաստել։ Այվազյանը հիշեց` երբ բժիշկներն ասել են, որ երեխան ծնվելուց հետո մահացել է, իրենց մի կոշիկի տուփ են տվել, որտեղ կտրտված, սևացած երեխա է եղել։
Կնոջ խոսքով` Հայաստանի դատական համակարգը խարխլված է, ինչի հետևանքով էլ ծնողներն այսօր փաստի առաջ են կանգնել։
Որդեգրումների գործով զբաղվող փաստաբան Մարատ Կոստանյանի կարծիքով` Հայաստանում մանկավաճառության մաֆիա է գործում, որը մեր երկիրը վերածել է «վաճառքի համար մանուկներ արտադրող ինկուբատորի»։ Նրա խոսքով` ՀՀ դատախազությունը փակում է իրենց ճանապարհը, որպեսզի քրեական գործերը բացահայտվեն։
Փաստաբանը նշեց, որ երեխաներին ծնողներից օտարելու համար որդեգրումը միակ ճանապարհը չէ։ Այսինքն` ըստ նրա, հնարավոր է, որ որդեգրումների գործով անցնող բժիշկ Ռազմիկ Աբրահամյանը երեխաների ապօրինի վաճառքին «որդեգրում» անունն է տվել, որպեսզի իրավապահներն այդ խայծը կուլ տան։ Իսկ թե ինչ նկատի ունի, Կոստանյանը, այդպես էլ չհայտնեց։
Հիշեցնենք` «Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանն անցնում է նաև ԱԱԾ վարույթում քննվող քրեական գործով և կասկածվում է նորածին երեխաներին ծնողներից բաժանելու մեջ։
Նոյեմբերի 14-ին ԱԱԾ–ն հայտնել էր, որ բացահայտվել են տարբեր պաշտոնատար անձանց կողմից մանկատների երեխաների որդեգրման գործընթացում կատարված առերևույթ հանցագործություններ։ Թե քանի երեխայի որդեգրումների վերաբերում գործը, նախաքննական մարմինը չի բացահայտում։
Հիշյալ քրեական գործի նախաքննությունը դեռ ավարտված չէ։
Նմանատիպ հոդվածներ
Պայմանագրային զինծառայողը հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով է մահացել. ՊՆ
Ինչպես արդեն հայտնել էինք այսօր` մարտի 10-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, հարավարևելյան հատվածում տեղակայված ՊՆ N զ...
Դա «Հայփոստ»-ի հետ որևէ կապ չունի. հավելվածի միջոցով օգտատերերի տվյալներ են ձերքբերվում. ահազանգ
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ ստացավ մի քաղաքացուց, ով հայտնեց, որ օրեր առաջ իր կինը բջջային հեռախոսահամարին «Հայփ...
ՀՐԱՏԱՊ․ ԶՈՒ զինծառայողները կանխել են դիվերսիոն ներթափանցման փորձ․ վիրավոր կա
Մարտի 6-ին, առավոտյան ժամը 05.30-ի սահմաններում, ՀՀ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղո...
Երևանում ավտովթարի է ենթարկվել Լևոն Արոնյանի կինը. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար. Shamshyan.com
Մարտի 14-ին խոշոր ավտովթար է տեղի է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:50-ի սահմաններում Lexus մակնիշի 34 RT 921 համարանիշի...