Եթե նախարարությունը շարունակի իր կոշտ դիրքորոշումը, ճանապարհներ կփակենք. լարված իրավիճակ` Մարալիկի ծննդատանը
Այսօր կրկին լարված իրավիճակ է ստեղծվել Շիրակի մարզում: Մարալիկի ծննդատանն էին հավաքվել մարզի Սառնաղբյուր, Ձիթհան, Քարաբերդ, Անիպեմզա և այլ գյուղերի բնակիչները, մասնավորապես, հղի կանայք, նրանց ամուսիններն ու հարազատներն, ովքեր պահանջում էին, որպեսզի առողջապահության նախարարությունը թույլատրի Մարալիկի ծննդատանը ծննդօգնություն ցուցաբերել։
Shamshyan.com-ի թղթակցի հետ զրույցում առողջապահության նախարարության քայլից վրդովված հղի կանայք հայտնել են.
«Այս վիճակում ինչպե՞ս կարող ենք հասնել Գյումրի կամ Արթիկ, որպեսզի մեր երեխաները Գյումրիի ծննդատանը ծնվեն։ Ի՞նչն է նպատակը, որ ուզում են մեզ ուղարկել Գյումրու ծննդատուն, երբ Մարալիկի ծննդատունը շատ լավ բուժսպասարկում է իրականացնում»,-նշել են նրանք։
Ծննդատան աշխատակիցներն էլ նշեցին, որ ծննդատանը մինչ օրս ոչ մի ծննդաբերութուն վատ ավարտ չի ունեցել, բոլոր աշխատակիցները՝ սկսած բժիշկներից, մինչև այլ բուժաշխատողներ, կատարում են իրենց պարտականությունները պատշաճ ձևով։ Մարալիկի ծննդատան տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անուշ Հովսեփյանն էլ ընդգծեց, որ այլևս սարքավորումների խնդիր չունի ծննդատունը։
Հավաքվածները հայտարարեցին, եթե նախարարությունը շարունակի իր կոշտ դիրքորոշումը և թույլ չտա ծննդաբերությունները Մարալիկի ծննդատանը, իրենք ևս կգնան կոշտ քայլի՝ ճանապարհներ կփակեն։
Նմանատիպ հոդվածներ
Պայմանագրային զինծառայողը հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով է մահացել. ՊՆ
Ինչպես արդեն հայտնել էինք այսօր` մարտի 10-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, հարավարևելյան հատվածում տեղակայված ՊՆ N զ...
Դա «Հայփոստ»-ի հետ որևէ կապ չունի. հավելվածի միջոցով օգտատերերի տվյալներ են ձերքբերվում. ահազանգ
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ ստացավ մի քաղաքացուց, ով հայտնեց, որ օրեր առաջ իր կինը բջջային հեռախոսահամարին «Հայփ...
ՀՐԱՏԱՊ․ ԶՈՒ զինծառայողները կանխել են դիվերսիոն ներթափանցման փորձ․ վիրավոր կա
Մարտի 6-ին, առավոտյան ժամը 05.30-ի սահմաններում, ՀՀ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղո...
Երևանում ավտովթարի է ենթարկվել Լևոն Արոնյանի կինը. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար. Shamshyan.com
Մարտի 14-ին խոշոր ավտովթար է տեղի է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:50-ի սահմաններում Lexus մակնիշի 34 RT 921 համարանիշի...