Չորս մեքենայի մասնակցությամբ վթար Սեբաստիա փողոցում. կան զոհեր
Մարտի 8-ին` ժամը 00:51-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Սեբաստիա փողոցում՝ «999» բենզալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ, կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Honda Accord» (վարորդ՝ Արսեն Ս., ծնված 1987 թ.), «Toyota Camry» (վարորդ՝ Հայկ Կ., ծնված 1995 թ.), «Nissan Murano» (վարորդ՝ Հովհաննես Յ., ծնված 1982 թ.) և «Mercedes-Benz S» (վարորդ՝ Սեդրակ Ս., ծնված 1986 թ.) մակնիշների ավտոմեքենաները: «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում տեղի է ունեցել էլեկտրական լարերի կարճ միացում՝ առանց հրդեհի բռնկման:
«Honda Accord» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Արսեն Ս.-ն տեղում մահացել է, իսկ ուղևոր Արթուր Հ.-ն (ծնված 1986 թ.) և վարորդներ Սեդրակ Ս-ն և Հայկ Կ-ն տարբեր աստիճանի մարմանական վնասվածքներով հոսպիտալացվել են «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկները Հայկ Կ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, Սեդրակ Ս.-ն ստանալով առաջին բուժօգնություն՝ դուրս է գրվել, իսկ Արթուր Հ.-ն հիվանդանոցում մահացել է:
Փրկարարները հոսանքազրկել են «Honda Accord» և «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենաները և կատարել «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի հովացման աշխատանքներ:
Նմանատիպ հոդվածներ
Պայմանագրային զինծառայողը հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով է մահացել. ՊՆ
Ինչպես արդեն հայտնել էինք այսօր` մարտի 10-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, հարավարևելյան հատվածում տեղակայված ՊՆ N զ...
ՀՐԱՏԱՊ․ ԶՈՒ զինծառայողները կանխել են դիվերսիոն ներթափանցման փորձ․ վիրավոր կա
Մարտի 6-ին, առավոտյան ժամը 05.30-ի սահմաններում, ՀՀ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղո...
Դա «Հայփոստ»-ի հետ որևէ կապ չունի. հավելվածի միջոցով օգտատերերի տվյալներ են ձերքբերվում. ահազանգ
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ ստացավ մի քաղաքացուց, ով հայտնեց, որ օրեր առաջ իր կինը բջջային հեռախոսահամարին «Հայփ...
Երևանում ավտովթարի է ենթարկվել Լևոն Արոնյանի կինը. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար. Shamshyan.com
Մարտի 14-ին խոշոր ավտովթար է տեղի է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:50-ի սահմաններում Lexus մակնիշի 34 RT 921 համարանիշի...