«Կոշ» ՔԿՀ-ում հայտնաբերվել են դեղահաբեր, թմրամիջոց
Մարտի 5-ին՝ ժամը 22։15-ի սահմանում, ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, հիմնարկի բնակելի գոտու տեղազննության արդյունքում հայտնաբերել են ներնետված, թափանցիկ, կպչուն ժապավենով պարուրված փաթեթ, որին ծանրությունն ապահովելու համար ամրացված են եղել մետաղական պտուտակներ։
Փաթեթում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, մոտ 8 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված, ինչպես նաև 6 գրամ քաշով, թմրամիջոց հանդիսացող «B8» մակնշմամբ, փշրված և կոտրատված, սուբուտեքսի նմանվող դեղահաբեր։
Միաժամանակ քրեակատարողական հիմնարկի ծառայողների և Արագածոտնի մարզային վարչության ոստիկանության աշխատակիցների օպերատիվ համագործակցության արդյունքում հաջողվել է ներնետումից անմիջապես հետո հայտնաբերել թմրամիջոցով փաթեթն արտանետած անձին, որն անմիջապես բերման է ենթարկվել ոստիկանության համապատասխան բաժին:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ․ ԶՈՒ զինծառայողները կանխել են դիվերսիոն ներթափանցման փորձ․ վիրավոր կա
Մարտի 6-ին, առավոտյան ժամը 05.30-ի սահմաններում, ՀՀ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղո...
Պայմանագրային զինծառայողը հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով է մահացել. ՊՆ
Ինչպես արդեն հայտնել էինք այսօր` մարտի 10-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, հարավարևելյան հատվածում տեղակայված ՊՆ N զ...
Դա «Հայփոստ»-ի հետ որևէ կապ չունի. հավելվածի միջոցով օգտատերերի տվյալներ են ձերքբերվում. ահազանգ
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ ստացավ մի քաղաքացուց, ով հայտնեց, որ օրեր առաջ իր կինը բջջային հեռախոսահամարին «Հայփ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում բժիշկներն իրանական համարանիշներով բեռնատարից իջեցնում են վարորդին և դիմակ հագցնում
Երևանում՝ Նաիրիտ գործարանի հարևանությամբ հատուկ պաշտպանիչ հանդերձանքով բուժաշխատողները իրանական համարանիշներով բեռնատարի...