Երևանում Opel-ը բախվել է էլեկտրասյուներին ու հայտնվել դաշտում. կա 5 տուժած
Մարտի 5-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում Opel Vectra մակնիշի 35 ՏQ 355 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Նուբարաշեն-Մասիս ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում՝ Մասիս ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե 2 էլեկտրասյուների, տապալել դրանք և մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել դաշտում: Վթարի հետևանքով 5 հոգի Մասիսի բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Այնտեղից էլ 4 հոգին տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան, որը վերածվել է մետաղե ջարդոնի, քարշակի միջոցով տեղափոխվեց Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը:


Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ․ ԶՈՒ զինծառայողները կանխել են դիվերսիոն ներթափանցման փորձ․ վիրավոր կա
Մարտի 6-ին, առավոտյան ժամը 05.30-ի սահմաններում, ՀՀ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղո...
Պայմանագրային զինծառայողը հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով է մահացել. ՊՆ
Ինչպես արդեն հայտնել էինք այսօր` մարտի 10-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, հարավարևելյան հատվածում տեղակայված ՊՆ N զ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում բժիշկներն իրանական համարանիշներով բեռնատարից իջեցնում են վարորդին և դիմակ հագցնում
Երևանում՝ Նաիրիտ գործարանի հարևանությամբ հատուկ պաշտպանիչ հանդերձանքով բուժաշխատողները իրանական համարանիշներով բեռնատարի...
Դա «Հայփոստ»-ի հետ որևէ կապ չունի. հավելվածի միջոցով օգտատերերի տվյալներ են ձերքբերվում. ահազանգ
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ ստացավ մի քաղաքացուց, ով հայտնեց, որ օրեր առաջ իր կինը բջջային հեռախոսահամարին «Հայփ...