Ավտովթար Արարատի մարզում. բախվել են Lada-ն ու Toyota Camry-ն. կա վիրավոր
Երեկ՝ մարտի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Երևան –Երասխ ավտոճանապարհի 40-րդ կմ հատվածում՝ Ոսկետափ գյուղի վարչական տարածքում, բախվել են Երևանի բնակիչ, 56-ամյա Արթուր Միքայելյանի վարած Lada 21101 մակնիշի 029 ԼՏ 08 համարանիշի և Ոսկետափ գյուղի բնակիչ, 72-ամյա Գոռ Գաբրիելյանի վարած Toyota Camry մակնիշի 67 AՍ 777 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Միքայելյանի ուղևորներ, Երևանի բնակիչներ, 72-ամյա Ռաֆայել Զուլալյանը, 65-ամյա Գագիկ Գասպարյանը և 51-ամյա Արման Բարսեղյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդու բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Մարգար Մարգարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Lada-ի վարորդը աշխատում է «Արարատ Ցեմենտ» ՓԲԸ-ում: Վիրավորներից Գ. Գասպարյանը աշխատում է «Արարատ Ցեմենտ» ՓԲԸ-ում՝ որպես գլխավոր հաշվապահ, Ա. Բարսեղյանը աշխատում է «Արարատ Ցեմենտ» ՓԲԸ--ում ՝ որպես կոմերցիոն տնօրեն, իսկ Ռ. Զուլալյանը՝ «Արարատ Ցեմենտ» ՓԲԸ-ում ՝ որպես հաշվապահ:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ․ ԶՈՒ զինծառայողները կանխել են դիվերսիոն ներթափանցման փորձ․ վիրավոր կա
Մարտի 6-ին, առավոտյան ժամը 05.30-ի սահմաններում, ՀՀ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղո...
Պայմանագրային զինծառայողը հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով է մահացել. ՊՆ
Ինչպես արդեն հայտնել էինք այսօր` մարտի 10-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, հարավարևելյան հատվածում տեղակայված ՊՆ N զ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում բժիշկներն իրանական համարանիշներով բեռնատարից իջեցնում են վարորդին և դիմակ հագցնում
Երևանում՝ Նաիրիտ գործարանի հարևանությամբ հատուկ պաշտպանիչ հանդերձանքով բուժաշխատողները իրանական համարանիշներով բեռնատարի...
Դա «Հայփոստ»-ի հետ որևէ կապ չունի. հավելվածի միջոցով օգտատերերի տվյալներ են ձերքբերվում. ահազանգ
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ ստացավ մի քաղաքացուց, ով հայտնեց, որ օրեր առաջ իր կինը բջջային հեռախոսահամարին «Հայփ...