«Ժողովուրդ». Ինչ կապ ունի բանտապետը Վահագն Աբգարյանի ծեծկռտուքի հետ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում քրեական հեղինակություն համարվող Վահագն Աբգարյանի ծեծի գործով: Քրեակատարողական ծառայության պաշտոնական հայտարարությունից պարզ է դառնում, որ Վահագն Աբգարյանի ծեծը կազմակերպվել է արտերկրում բնակվող, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող, ազգությամբ հայ անձի կողմից, մինչդեռ իրականում այս գործով այլ պատկեր է:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նրա ծեծի գործի հետեւում կանգնած են Քրեակատարողական ծառայության պաշտոնատար անձինք: Մասնավորապես, Վահագն Աբգարյանին իր խցից դուրս են հանել եւ ծեծել են քրեակատարողական հիմնարկի այլ վայրում: Լուրեր կան, որ ՔԿՀ պետ Սամվել Մկրտչյանը քրեական հեղինակությանն իր խցից հանելու գործընթացից անձամբ տեղյակ է եղել: Իսկ որո՞նք են պատճառները. մեր տեղեկություններով՝ Վահագն Աբգարյանը բանտում պարբերաբար մի կալանավորի է ծեծել, ինչի արդյունքում էլ ՔԿՀ ղեկավարությունը Աբգարյանին դուրս հանել է տվել խցից ու հենց կալանավորների միջոցով մի լավ դաս տվել: Իսկ, ահա, Քրեակատարողական ծառայությունն այս միջադեպը որակել է քրեական ենթամշակույթի դեմ պայքար: Ահա թե ինչպես են կալանավայրում պայքարում քրեական տարրերի դեմ՝ ծեծով, ինչը ընդունված նոր օրենքով նախատեսված չէ»։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ․ ԶՈՒ զինծառայողները կանխել են դիվերսիոն ներթափանցման փորձ․ վիրավոր կա
Մարտի 6-ին, առավոտյան ժամը 05.30-ի սահմաններում, ՀՀ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում բժիշկներն իրանական համարանիշներով բեռնատարից իջեցնում են վարորդին և դիմակ հագցնում
Երևանում՝ Նաիրիտ գործարանի հարևանությամբ հատուկ պաշտպանիչ հանդերձանքով բուժաշխատողները իրանական համարանիշներով բեռնատարի...
Պայմանագրային զինծառայողը հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով է մահացել. ՊՆ
Ինչպես արդեն հայտնել էինք այսօր` մարտի 10-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, հարավարևելյան հատվածում տեղակայված ՊՆ N զ...
Դա «Հայփոստ»-ի հետ որևէ կապ չունի. հավելվածի միջոցով օգտատերերի տվյալներ են ձերքբերվում. ահազանգ
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ ստացավ մի քաղաքացուց, ով հայտնեց, որ օրեր առաջ իր կինը բջջային հեռախոսահամարին «Հայփ...