Սպանել են 81-ամյա տանտիրուհուն․ մեկ անձ ձերբակալվել է
Մարտի լույս 4-ի գիշերը ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում ստացվեց, որ Միկրոշրջան թաղամասի թիվ 216 շենքի բնակարանում կնոջ դի կա։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերը պարզեցին, որ 81-ամյա տանտիրուհուն սպանել են․ դիակի զննությամբ հայտնաբերվեցին կտրած-ծակած վերքեր։
Տարածքային քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց։ Սկսվեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնք առանձնապես ծանր հանցագործությունից ժամեր անց արդյունք տվին։ Հրազդանի ոստիկանները, համագործակցելով Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ու Կոտայքի մարզային վարչության և քննչական մարմնի ծառայողների հետ, պարզեցին կատարվածի մի շարք հանգամանքներ, որոնց, նախաքննության շահերից ելնելով, չենք անդրադառնա։
Փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ կնոջը հյուրընկալվել էր Հրազդանի Միկրոշրջան թաղամասի բնակիչ, 35-ամյա մի տղամարդ։
Վեճ էր սկսվել, որի ընթացքում տղամարդը խոհանոցային դանակով մի քանի անգամ խփել էր տարեց կնոջը։ Կասկածվողը մարտի 4-ի լուսադեմին հայտնաբերվեց, բերման ենթարկվեց ոստիկանության Հրազդանի բաժին, ապա ներկայացվեց տարածքային քննչական բաժին ու ձերբակալվեց։ Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել և առգրավվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ․ ԶՈՒ զինծառայողները կանխել են դիվերսիոն ներթափանցման փորձ․ վիրավոր կա
Մարտի 6-ին, առավոտյան ժամը 05.30-ի սահմաններում, ՀՀ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում բժիշկներն իրանական համարանիշներով բեռնատարից իջեցնում են վարորդին և դիմակ հագցնում
Երևանում՝ Նաիրիտ գործարանի հարևանությամբ հատուկ պաշտպանիչ հանդերձանքով բուժաշխատողները իրանական համարանիշներով բեռնատարի...
Պայմանագրային զինծառայողը հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով է մահացել. ՊՆ
Ինչպես արդեն հայտնել էինք այսօր` մարտի 10-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, հարավարևելյան հատվածում տեղակայված ՊՆ N զ...
Դա «Հայփոստ»-ի հետ որևէ կապ չունի. հավելվածի միջոցով օգտատերերի տվյալներ են ձերքբերվում. ահազանգ
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ ստացավ մի քաղաքացուց, ով հայտնեց, որ օրեր առաջ իր կինը բջջային հեռախոսահամարին «Հայփ...