Հայտնաբերվել է տներ թալանողների խումբ
Վերջին ամիսներին ՀՀ ոստիկանության և Հայաստանի քննչական կոմիտեի մարզային վարչություններում ու տարածքային բաժիններում համատեղ օպերատիվ-հետախուզական և քննչական աշխատանքների արդյունքում բացահայտվել են բազմաթիվ բնակարանային գողություններ, այդ թվում՝ խմբակային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, երեկ՝ մարտի 3-ին, Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի և նույն հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում ոստիկանության ծառայողների մասնակցությամբ դեպքի վայրի զննություն է կատարվել Կոտայքի մարզի Ներքին Պտղնի գյուղում։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մի քանի բնակարանների ու տների գողութունների փաստով խմբի կազմում ընդգրկված կասկածյալը քննչական խմբին մատնացույց էր անում այն վայրը, որտեղից կատարել էր գողությունը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված խումբը մոտ 10 գողություններ է կատարել Երևանի Էրեբունի և Արաբկիր վարչական շրջաններում, ինչպես նաև Կոտայքի մարզում։ Խմբի բոլոր անդամները ՀԿԳ ավագ քննիչ Տ. Միրզոյանի որոշմամբ ձերբակալվել են։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ․ ԶՈՒ զինծառայողները կանխել են դիվերսիոն ներթափանցման փորձ․ վիրավոր կա
Մարտի 6-ին, առավոտյան ժամը 05.30-ի սահմաններում, ՀՀ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում բժիշկներն իրանական համարանիշներով բեռնատարից իջեցնում են վարորդին և դիմակ հագցնում
Երևանում՝ Նաիրիտ գործարանի հարևանությամբ հատուկ պաշտպանիչ հանդերձանքով բուժաշխատողները իրանական համարանիշներով բեռնատարի...
Պայմանագրային զինծառայողը հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով է մահացել. ՊՆ
Ինչպես արդեն հայտնել էինք այսօր` մարտի 10-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, հարավարևելյան հատվածում տեղակայված ՊՆ N զ...
Դա «Հայփոստ»-ի հետ որևէ կապ չունի. հավելվածի միջոցով օգտատերերի տվյալներ են ձերքբերվում. ահազանգ
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ ստացավ մի քաղաքացուց, ով հայտնեց, որ օրեր առաջ իր կինը բջջային հեռախոսահամարին «Հայփ...