21-ամյա վարորդը Volkswagen Golf-ով բախվել է բետոնե մի քանի սյուների և հայտնվել դաշտում
Մարտի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Արարատի մարզի Այգեստան գյուղի բնակիչ, 21-ամյա Դ. Մ.-ն իր վարած Volkswagen Golf մակնիշի 1607 CQ ժամանակավոր համարանիշի ավտոմեքենայով Դալար-Այգեստան գյուղամիջյան ճանապարհի 2-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Դ.Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Գևորգ Պողոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ․ ԶՈՒ զինծառայողները կանխել են դիվերսիոն ներթափանցման փորձ․ վիրավոր կա
Մարտի 6-ին, առավոտյան ժամը 05.30-ի սահմաններում, ՀՀ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում բժիշկներն իրանական համարանիշներով բեռնատարից իջեցնում են վարորդին և դիմակ հագցնում
Երևանում՝ Նաիրիտ գործարանի հարևանությամբ հատուկ պաշտպանիչ հանդերձանքով բուժաշխատողները իրանական համարանիշներով բեռնատարի...
Պայմանագրային զինծառայողը հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով է մահացել. ՊՆ
Ինչպես արդեն հայտնել էինք այսօր` մարտի 10-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, հարավարևելյան հատվածում տեղակայված ՊՆ N զ...
Դա «Հայփոստ»-ի հետ որևէ կապ չունի. հավելվածի միջոցով օգտատերերի տվյալներ են ձերքբերվում. ահազանգ
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ ստացավ մի քաղաքացուց, ով հայտնեց, որ օրեր առաջ իր կինը բջջային հեռախոսահամարին «Հայփ...