ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գեղարքունիքի մարզում հափշտակվել է 5 միլիոն դրամից ավելի գումար
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել Գեղարքունիքի մարզում կատարված ապօրինությունների վերաբերյալ։ Մասնավորապես, պարզվել է, որ 2013 թվականին Գեղարքունիքի մարզպետարանի և Շորժա համայնքի ղեկավարի կողմից հիմնադրված ու փաստացի կառավարվող ընկերության միջև կնքվել է համայնքային կենտրոնի կառուցման աշխատանքների 38 միլիոն 941 հազար 580 դրամի կապալային պայմանագիր։
Փաստացի կապալառու հանդիսացող համայնքի ղեկավարը, օգտվելով Գեղարքունիքի մարզպետարանի համապատասխան պաշտոնատար անձի կողմից իր պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով ստեղծված հնարավարությունից, օգտագործել է պաշտոնեական դիրքն ու, կազմելով աշխատանքների պատշաճ կատարման վերաբերյալ բովանդակությամբ կեղծ կատարողական ակտեր և հանձնման-ընդունման արձանագրություններ, հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 5 միլիոն դրամից ավելի գումար։
Նութերի նախապատրաստման ընթացքում պետությանը հասցված վնասն ամբողջությամբ վերականգնվել է։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործն ուղարկվել է քննչական կոմիտե։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ինչպես են ոստիկանները տակնուվրա արել «Վստրեչի Ապեր»-ի տունը
Ոստիկանների ներխուժելու նպատակը վնաս պատճառելն է եղել: Այս մասին լրագրողներին ասաց Արամ Վարդանյանի փաստաբան Լուսինե Սահա...
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կրակոցներ «Մոնակո պլազա»-ում. հատուկ ջոկատայինները տեղում են. ահազանգ
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ ստացավ, որ Կոտայքի մարզի Զովունի համայնքում գտնվող «Մոնակո Պլազա» հյուրանոցում ոստիկանական...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 18+ Վարչապետի վրա բուկլետ նետող աղջիկը պատմում է դեպքի մասին
Այսօր ֆեյսբուքյան օգտատերերից Գեղամ Մարտիրոսյանը տեսանյութ է հրապարակել մետրոյում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ բ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թուրքիայում սիրիացիներին վտարում են տներից
Սիրիական Իդլիբում իրավիճակի սրումը Թուրքիայում անկարգությունների ալիք է առաջացրել: Երկրի հարավում արդեն երրորդ օրն է, ին...