Խոշոր հրդեհ Կոտայքի մարզում. կրակը տեսանելի է մի քանի կիլոմետրից
Այսօր՝ մարտի 3-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:35-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գառնի գյուղի սկզբնամասում այրվում է խոտածածկ հսկայական տարածք և դրան հարակից պտղատու այգիներ: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հրդեհի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 45, այնուհետև թիվ 9 հրջեջ-փրկարարական ջոկատներից՝ մեկական մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները՝ Գառնի գյուղի բնակիչների և Գառնի համայնքի ղեկավար Ահարոն Սահակյանի գլխավորությամբ, կարողացել են մեծ դժվարությամբ նախ կանխել կրակի տարածումը, ապա մարել այն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ հրշեջների ժամանումը, գյուղացիները գյուղապետի գլխավորությամբ նախ կանխել են կրակի տարածումը դեպի «ղամիշներ», որից հետո արդեն ժամանած Կոտայքի և Երևանի հրշեջները ամբողջովին մարել են կրակը:
Կրակի օջախներին մոտենալու համար հրշեջներն ու գյուղացիները մոտ 1 կմ ոտքով են անցել, քանի որ նշված հատված ավտոմեքենայով հնարավոր չէր մոտենալ: Գյուղացիների և հրշեջների շնորհիվ փրկվել է 1000- ից ավելի պտղատու ծառեր, այդ թվում՝ խնձորենի, տանձենի, ընկուզենի և այլ ծառատեսակներ: Ըստ նախնական վարկածի՝ հնարավոր է՝ այն դիտմամբ այրել են, սակայն այդ ամենը նախնական վարկած է:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ․ ԶՈՒ զինծառայողները կանխել են դիվերսիոն ներթափանցման փորձ․ վիրավոր կա
Մարտի 6-ին, առավոտյան ժամը 05.30-ի սահմաններում, ՀՀ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում բժիշկներն իրանական համարանիշներով բեռնատարից իջեցնում են վարորդին և դիմակ հագցնում
Երևանում՝ Նաիրիտ գործարանի հարևանությամբ հատուկ պաշտպանիչ հանդերձանքով բուժաշխատողները իրանական համարանիշներով բեռնատարի...
Պայմանագրային զինծառայողը հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով է մահացել. ՊՆ
Ինչպես արդեն հայտնել էինք այսօր` մարտի 10-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, հարավարևելյան հատվածում տեղակայված ՊՆ N զ...
Դա «Հայփոստ»-ի հետ որևէ կապ չունի. հավելվածի միջոցով օգտատերերի տվյալներ են ձերքբերվում. ահազանգ
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ ստացավ մի քաղաքացուց, ով հայտնեց, որ օրեր առաջ իր կինը բջջային հեռախոսահամարին «Հայփ...