Լոռու մարզում պայթել է Նովոսելցովո ջրատարը. ջուրը քշել է միջպետական ճանապարհի ասֆալտի մի հատված. «ՀԺ»
Այսօր՝ Լոռու մարզում, ժամը 17-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն-Վրաստանի սահման ավտոճանապարհին՝ Վահագնաձոր գյուղի տարածքում, կրկին պայթել է Վանաձոր քաղաքին եւ մի շարք համայնքներ սնուցող Նովոսելցովո ջրատարը:
Հայկական Ժամանակ-ի թղթակիցը դեպքի վայրից հաղորդում է, որ վթարի հետեւանքով ջրի ճնշումը պոկել, քշել է միջպետական ճանապարհի ասֆալտի մի հատված՝ ճանապարհը դարձնելով միակողմանի:
Տեղում այս պահին աշխատում են «Վեոլիա ջուր» ընկերության վթարավերականգնողական խմբերը, Ճանապարհային ոստիկանությունը, փրկարարներ:
Միջպետական ճանապարհն այս փակվել է բեռնատարներ համար: Նկատենք, որ վերջին օրերին սա 2-րդ լուրջ վթարն է տվյալ ջրատարի վրա, ինչի հետեւանքով լուրջ վնաս է կրում վերջերս կապիտալ նորոգված Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհը:
Լուսանկարները՝ Հայկական Ժամանակ-ի
[dfbfcf93d78c92d01ace025731b877fd.jpg]
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում բժիշկներն իրանական համարանիշներով բեռնատարից իջեցնում են վարորդին և դիմակ հագցնում
Երևանում՝ Նաիրիտ գործարանի հարևանությամբ հատուկ պաշտպանիչ հանդերձանքով բուժաշխատողները իրանական համարանիշներով բեռնատարի...
ՀՐԱՏԱՊ․ ԶՈՒ զինծառայողները կանխել են դիվերսիոն ներթափանցման փորձ․ վիրավոր կա
Մարտի 6-ին, առավոտյան ժամը 05.30-ի սահմաններում, ՀՀ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղո...
Պայմանագրային զինծառայողը հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով է մահացել. ՊՆ
Ինչպես արդեն հայտնել էինք այսօր` մարտի 10-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, հարավարևելյան հատվածում տեղակայված ՊՆ N զ...
ՀՐԱՏԱՊ. Երկրաշարժ Իրանում. ցնցումները զգացվել են նաև Երևանում
Փետրվարի 23-ին, տեղական ժամանակով ժամը 09:53-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 05:53-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքա...