Ծեծի է ենթարկվել Իջևանի ռազմական ոստիկանության պետը. NEWS.am
Ծեծի է ենթարկվել Իջևանի ռազմական ոստիկանության պետը. նրան պաշտոնա՞նկ կանեն NEWS.am–ի տեղեկություններով օրերս Իջևանում միջադեպ է տեղի ունեցել ՊՆ Իջևանի ռազմական ոստիկանության բաժանմունքի պետ, գնդապետ Մեսրոպ Հովհաննիսյանի մասնակցությամբ։ Իջևանում շրջանառվող լուրերի համաձայն, գնդապետը ոչ սթափ վիճակում վիճաբանության մեջ է մտել մի խումբ իջևանցիների հետ, ոչ պարկեշտ արտահայտություններ արել, արդյունքում ծեծի ենթարկվել։ Գնդապետը սակայն բուժօգնության նպատակով հիվանդանոց չի դիմել՝ խուսափելով ավելորդ աղմուկից։ Մեր տեղեկություններով՝ ներկայումս ՊՆ–ում քննարկվում է Հովհաննիսյանին պաշտոնից ազատելու հարցը։
Լրատվականին ոստիկանությունից հայտնել են, որ հիշյալ դեպքի վերաբերյալ իրենք ահազանգ չունեն, իսկ Պաշտպանության նախարարությունից հրաժարվեցին մեկնաբանել Հովհաննիսյանի հնարավոր պաշտոնանկության վերաբերյալ տեղեկությունը։ Ի դեպ, Մեսրոպ Հովհաննիսյանը մտերիմ հարաբերություններ ունի ՌՈ պետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Աղաջանյանի հետ. հավանաբար սա է պատճառը, որ գնդապետի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ ոստիկանությունում ահազանգ չի եղել:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում բժիշկներն իրանական համարանիշներով բեռնատարից իջեցնում են վարորդին և դիմակ հագցնում
Երևանում՝ Նաիրիտ գործարանի հարևանությամբ հատուկ պաշտպանիչ հանդերձանքով բուժաշխատողները իրանական համարանիշներով բեռնատարի...
ՀՐԱՏԱՊ․ ԶՈՒ զինծառայողները կանխել են դիվերսիոն ներթափանցման փորձ․ վիրավոր կա
Մարտի 6-ին, առավոտյան ժամը 05.30-ի սահմաններում, ՀՀ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղո...
ՀՐԱՏԱՊ. Երկրաշարժ Իրանում. ցնցումները զգացվել են նաև Երևանում
Փետրվարի 23-ին, տեղական ժամանակով ժամը 09:53-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 05:53-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքա...
Պայմանագրային զինծառայողը հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով է մահացել. ՊՆ
Ինչպես արդեն հայտնել էինք այսօր` մարտի 10-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, հարավարևելյան հատվածում տեղակայված ՊՆ N զ...