Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված երթը չեղարկվեց
Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված երթը որոշվել է չեղարկվել: Այս մասին իր ՖԲ էջում պաշտոնական հայտարարություն է տարածել Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը:
«Հարգելի՛ հայրենակիցներ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը որոշում կայացրեց չեղարկել Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված երթը՝ կապված Հայաստանում գրանցված կորոնավիրուսով հիվանդացության առաջին դեպքի հետ։
Ստեղծված իրավիճակում առաջնային է Առողջապահության նախարարության հորդորներին հետևելը և կանխարգելիչ բոլոր միջոցառումների ձեռնարկումը։
Կոչ ենք անում պահպանել հանգստություն և վստահել միայն պաշտոնական աղբյուրներից տրվող տեղեկատվությանը։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչություն»:
[9eb5a7d5c1873cef66fa271aeb21e939.jpg]
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դիմակ կրելու անհրաժեշտության և կանոնների մասին․ Արսեն Թորոսյան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել կից գրելով․ «Դիմակ կրելու անհրաժեշտո...
Նոր մանրամասներ՝ «էլիտար» զորամասից․ ՊԲ-ի՝ ծառայողական քննության արդյունքները
«Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ ուշագրավ մանրամասներ»։...
Քիչ առաջ խոսեցի Վրաստանի առողջապահության նախարարի հետ․ Արսեն Թորոսյան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ առաջ խոսեցի Վրաստանի առողջապահության նախա...