Մոսկվայում ադրբեջանցին սպանել է հային ու փախել իր հայրենիք. բաց նամակ Ռուսաստանի ԱԳՆ-ին և գլխավոր դատախազությանը
2013-ին Մոսկվայում սպանված Լևոն Գրիգորյանի ընտանիքը բաց նամակով դիմել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանը և գլխավոր դատախազությանը՝ պահանջելով հետաքննել և քրեական պատասխանատվության ենթարկել արցախցի հայ երիտասարդին սպանած ադրբեջանցի Ջաֆարով Ս․ Մ․-ին, որը գտնվում է Ադրբեջանում, գրում է Infoteka 24-ը։
Աղբյուրը նշում է, որ Լևոն Գրիգորյանը «Չիկագո» ակումբում պաշտպանել է երկու անչափահաս աղջիկների, որոնց նկատմամբ 3 հարբած ադրբեջանցի բացահայտ և լկտիաբար ոտնձգություն են կատարել։ Գրիգորյանը նրանց նկատողություն է արել, որից հետո ծեծկռտուք է սկսվել։
Ծեծկռտուքի ընթացքում ադրբեջանցիներից մեկը՝ Ջաֆարով Ս․ Մ-ն մոտեցել է Լևոն Գրիգորյանին և իր մոտ եղած դանակով թիկունքից հարված է հասցրել վերջիսնիս, որի հետևանքով հայ երիտասարդը մահացել է։
Աղբյուրի հաղորդմամբ՝ Ադրբեջանի իշխանությունները, ստանալով Արցախի հայ բնակչի սպանության փաստով հարուցված քրեական գործը, չնայած ՌԴ Գլխավոր դատախազության բազմաթիվ հարցումներին և պահանջներին, դադարեցրել են քրեական հետապնդումը Ջաֆարովի նկատմամբ և դադարեցրել քրեական գործը։
«Հանցագործներին թաքցնելու և ապաստան տալու պրակտիկան սովորական է Բաքվի համար։ Բավական է հիշել Հունգարիայում քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանի գլուխը կացնահարած Ռամիլ Սաֆարովի հերոսացումը։ Երբ Բուդապեշտի դատարանը Սաֆարովին արտահանձնեց Ադրբեջանին, նա անմիջապես արդարացվեց և հերոս հռչակվեց»,- գրում է աղբյուրը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում բժիշկներն իրանական համարանիշներով բեռնատարից իջեցնում են վարորդին և դիմակ հագցնում
Երևանում՝ Նաիրիտ գործարանի հարևանությամբ հատուկ պաշտպանիչ հանդերձանքով բուժաշխատողները իրանական համարանիշներով բեռնատարի...
ՀՐԱՏԱՊ․ ԶՈՒ զինծառայողները կանխել են դիվերսիոն ներթափանցման փորձ․ վիրավոր կա
Մարտի 6-ին, առավոտյան ժամը 05.30-ի սահմաններում, ՀՀ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղո...
ՀՐԱՏԱՊ. Երկրաշարժ Իրանում. ցնցումները զգացվել են նաև Երևանում
Փետրվարի 23-ին, տեղական ժամանակով ժամը 09:53-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 05:53-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքա...
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կրակոցներ «Մոնակո պլազա»-ում. հատուկ ջոկատայինները տեղում են. ահազանգ
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ ստացավ, որ Կոտայքի մարզի Զովունի համայնքում գտնվող «Մոնակո Պլազա» հյուրանոցում ոստիկանական...