Պուտինը Սիրիայի հարցով անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Անվտանգության խորհրդի անդամների հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել` սիրիական Իդլիբ նահանգում ստեղծված իրավիճակի թեմայով։
Ինչպես լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, քննարկվել է Իդլիբի շուրջ ստեղծված իրավիճակը, մասնակիցները մտահոգություն են հայտնել Սիրիայի այդ շրջանում ստեղծված էսկալացիայի վերաբերյալ։
Սիրիայի հյուսիս–արևմուտքում իրավիճակը սրվել է ահաբեկչական խմբավորումների աշխուժացումից հետո։ Ավելի վաղ նրանք գրոհել էին սիրիական բանակի դիրքերը։
Ասադի զորքերն ի պատասխան իրենց կործանիչներն էին գործի դրել։ Ավիահարվածների արդյունքում թուրք զինվորականներ են զոհվել, որոնք, ինչպես հետագայում պարզվել է, ծայրահեղականների շարքերում էին։
«Թուրք զինվորականները զոհվել են ահաբեկչական հրոսակային խմբավորումների գործողությունների անցկացման վայրում։ Ահաբեկչական հրոսակային խմբավորումների թվում, ի դեպ, բազմաթիվ օտարերկրյա վարձկաններ կան, այդ թվում` նախկին ԽՍՀՄ երկրներում ծնվածներ։ Այնտեղ թուրք զինվորականների առկայության մասին թուրքական կողմը, չնայած մեր բազմաթիվ հարցումների, ժխտում էր», – նշել է Կրեմլի ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ 33 թուրք զինվորականների սպանվելուց հետո Էրդողանը զանգահարել էր Պուտինին։ Դրանից առաջ Անկարան Բրյուսելում ՆԱՏՕ–ի արտակարգ նիստ էր հրավիրել։
Նմանատիպ հոդվածներ
Կորոնավիրուսի համաշխարհային քարտեզ. ո՞ր երկրներում վարակ կա
Շաբաթվա ավարտը տհաճ անակնկալ մատուցեց: Ընդլայնվեց այն երկրների ցանկը, որտեղ արձանագրվել է նոր տեսակի կորոնավիրուսը: Այսօ...
Իրանի փոխնախագահը վարակվել է կորոնավիրուսով
Իրանի՝ կանանց ու ընտանիքի հարցերով փոխնախագահ Մասումե Էբտեկարը վարակվել է կորոնավիրուսով, հայտնում են իրանական լրատվամիջ...
Սպասվում են տեղումներ՝ ձյան, թաց ձյան, անձրևի տեսքով
Հանրապետության տարածքում՝Փետրվարի 28-ին, 29-ի գիշերը, մարտի 2-ի ցերեկը, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվար...
Իրանցի կին ֆուտբոլիստը մահացել է կորոնավիրուսից
23-ամյա ֆուտբոլիստ Իլհամ Շեյխին կորոնավիրուսի դեմ 10 օր պայքարելուց հետո մահացել է Իրանում: Նա կորոնավիրուսի զոհ դարձած...