Կորոնավիրուսի համաշխարհային քարտեզ. ո՞ր երկրներում վարակ կա
Շաբաթվա ավարտը տհաճ անակնկալ մատուցեց: Ընդլայնվեց այն երկրների ցանկը, որտեղ արձանագրվել է նոր տեսակի կորոնավիրուսը: Այսօր ցանկը համալրել են Բելառուսը, Նիդեռլանդները, Նոր Զելանդիան, Լիտվան, Սան Մարինոն, Նիգերիան և Ադրբեջանը:
Նշենք, որ այսօրվա դրությամբ՝ ամբողջ աշխարհում գրանցվել է 83,704 կորոնավիրուսով վարակված մարդ։ Վարակվածներից 2.859-ը մահացել է: Հիվանդների մեծ մասը գտնվում են Հյուսիսային Չինաստանում՝ 78824 դեպք: Վարակվածների թվով երկրորդ տեղում է Հարավային Կորեան է (2337): Կորոնավիրուսով ավելի քան 700 մարդ հայտնաբերվել է Diamond Princess նավարկության նավի վրա, որը փետրվարի 5-ից դուրս է եկել Ճապոնիայի ափերից: Մինչ այժմ անձնակազմի գրեթե 500 անդամ մնում է նավի վրա:
«Կորոնավիրուսային» երկրների ցանկում են Իտալիան (վարակի 655 դեպք), Իրանը (270) և Ճապոնիան (226): Մնացած բոլոր երկրներում, որոնք մոտ 50-ն են, հիվանդների թիվը չի հասնում 100-ի:
Նմանատիպ հոդվածներ
Իրանի փոխնախագահը վարակվել է կորոնավիրուսով
Իրանի՝ կանանց ու ընտանիքի հարցերով փոխնախագահ Մասումե Էբտեկարը վարակվել է կորոնավիրուսով, հայտնում են իրանական լրատվամիջ...
Հռոմի Պապը հազի և գրիպի նշաններ է ունեցել կորոնավիրուսով վարակվածների հետ շփումից հետո
«Daily Mail» պարբերականը գրում է, որ Հռոմի Պապին վատառողջ վիճակը ստիպել է նրան չեղարկել Վատիկանում կազմակերպված որոշ միջ...
Սպասվում են տեղումներ՝ ձյան, թաց ձյան, անձրևի տեսքով
Հանրապետության տարածքում՝Փետրվարի 28-ին, 29-ի գիշերը, մարտի 2-ի ցերեկը, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվար...
Իրանցի կին ֆուտբոլիստը մահացել է կորոնավիրուսից
23-ամյա ֆուտբոլիստ Իլհամ Շեյխին կորոնավիրուսի դեմ 10 օր պայքարելուց հետո մահացել է Իրանում: Նա կորոնավիրուսի զոհ դարձած...