Իդլիբում 2 թուրք զինվորական է սպանվել
Սիրիայի Իդլիբ նահանգում կրկին թուրք զինվորականներ են սպանվել:
Թուրքիայի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Սիրիայի կառավարական բանակի ավիահարվածների հետևանքով փետրվարի 26-ին Իդլիբում 2 թուրք զինվորական է սպանվել, 2 հոգի էլ վիրավորվել են: Թուրքական կողմը պատասխան հարված է հասցրել Բաշար ալ-Ասադի ուժերի հենակետերին, հայտնում է ermenihaber-ը։
Թուրքական աղբյուրը, հղում անելով տարբեր աղբյուրների, նշում է, որ թուրքական զինուժը ոչնչացրել է Սիրիայի կառավարական ուժերին պատկանող 1 միավոր ZU-23 տեսակի հակաօդային կայանք, 1 միավոր հակատանկային համակարգ, 3 տանկ և զրահատեխնիկա տեղափող 1 մեքենա :
Թուրքական բանակի ձեռքն է անցել նաև Սիրիայի բանակին պատկանող 3 տանկ:
Ըստ թուրքական տարբեր աղբյուրներում շրջանառվող լուրերի` իդլիբյան բախումների հետևանքով Սիրիայի կառավարական ուժերի 114 զինվոր է զոհվել:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Սիրիայի Իդլիբ նահանգն ահաբեկչական խմբավորումներից մաքրելու նպատակով Սիրիայի կառավարական ուժերը նահանգում ռազմական գործողություններ են իրականացնում:
Այդ գործողությունների ընթացքում Իդլիբում գրանցվում են բախումներ նաև այնտեղ գտնվող թուրքական ուժերի ու կառավարական բանակի ուժերի միջև:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում բժիշկներն իրանական համարանիշներով բեռնատարից իջեցնում են վարորդին և դիմակ հագցնում
Երևանում՝ Նաիրիտ գործարանի հարևանությամբ հատուկ պաշտպանիչ հանդերձանքով բուժաշխատողները իրանական համարանիշներով բեռնատարի...
ՀՐԱՏԱՊ. Երկրաշարժ Իրանում. ցնցումները զգացվել են նաև Երևանում
Փետրվարի 23-ին, տեղական ժամանակով ժամը 09:53-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 05:53-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքա...
ՀՐԱՏԱՊ․ ԶՈՒ զինծառայողները կանխել են դիվերսիոն ներթափանցման փորձ․ վիրավոր կա
Մարտի 6-ին, առավոտյան ժամը 05.30-ի սահմաններում, ՀՀ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղո...
Զովունիում 6 ավտոմեքենաներ են բախվել իրար, այդ թվում՝ թիվ 269 և 30 երթուղայինները
Այսօր՝ փետրվարի 18-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը...