Արտակարգ դեպք Բարեկամավան գյուղում. դպրոցում նախկին աշակերտը կրակոց է արձակել դասասենյակում
Տավուշի մարզում փետրվարի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. երեկոյան ոստիկանության Նոյեմբերյանի բաժին ահազանգ է ստացվել Բարեկամավան բնակավայրի միջնակարգ դպրոցի տնօրեն Աստղիկ Ազատյանից, ով հայտնել է, որ նույն օրը, ժամը 11։30-ի սահմաններում դպրոցում երկար դասամիջոցի ընթացքում մի քաղաքացի մտել է դպրոց եւ պատմության դասասենյակում աշակերտների ներկայությամբ իր մոտ եղած ատրճանակից կրակոց է արձակել, ինչի հետեւանքով վնասվել է դասասենյակի պատուհանի ապակին։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։
Ոստիկանները պարզել են, որ կրակոցն արձակել է նշված դպրոցի նախկին սան, նույն գյուղի բնակիչ, 21-ամյա Գեղամ Մ.-ն, ով բերման է ենթարկվել ոստիկանության Նոյեմերյանի բաժին, որտեղ կատարվածի մասին բացատրություն տալուց հետո բաց է թողնվել։
Ոստիկանության Տավուշի մարզային վարչության փորձաքրեագիտական խմբի աշխատակցի կողմից ինքնաշեն զենքն առգրավվել է։ Փաստի առթիվ ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում բժիշկներն իրանական համարանիշներով բեռնատարից իջեցնում են վարորդին և դիմակ հագցնում
Երևանում՝ Նաիրիտ գործարանի հարևանությամբ հատուկ պաշտպանիչ հանդերձանքով բուժաշխատողները իրանական համարանիշներով բեռնատարի...
ՀՐԱՏԱՊ. Երկրաշարժ Իրանում. ցնցումները զգացվել են նաև Երևանում
Փետրվարի 23-ին, տեղական ժամանակով ժամը 09:53-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 05:53-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքա...
ՀՐԱՏԱՊ․ ԶՈՒ զինծառայողները կանխել են դիվերսիոն ներթափանցման փորձ․ վիրավոր կա
Մարտի 6-ին, առավոտյան ժամը 05.30-ի սահմաններում, ՀՀ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղո...
Զովունիում 6 ավտոմեքենաներ են բախվել իրար, այդ թվում՝ թիվ 269 և 30 երթուղայինները
Այսօր՝ փետրվարի 18-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը...