65-ամյա բնակչուհուն մեղադրանք է առաջադրվել՝ պոռնկությամբ զբաղվելուն առերևույթ նպաստելու համար
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել է, որ Շիրակի մարզի 65-ամյա բնակչուհին, աշխատելով նույն մարզում գործող հյուրանոցային համալիրներից մեկում՝ որպես մատուցողուհի, օգուտ ստանալու նպատակով, մի շարք մարմնավաճառների հետ ձեռք է բերել նախնական համաձայնություն՝ նշված հյուրանոցային համալիրի համարներում նրանց կողմից մարմնավաճառությամբ զբաղվելու և յուրաքանչյուր հարաբերությունից 1000 ՀՀ դրամ որպես միջնորդավճար իրեն տրամադրելու շուրջ, 2019թ. փետրվարից մինչև 2020թ. փետրվար ամիսը նշված մարմնավաճառներին հրավիրել է հյուրանոց և պարբերաբար նրանց տրամադրելով հյուրանոցային համարները՝ առերևույթ նպաստել է պոռնկությամբ զբաղվելուն, իսկ մարմնավաճառները յուրաքանչյուր անգամ մատուցողուհուն վճարել են 1000-ական ՀՀ դրամ՝ որպես միջնորդավճար: Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ հյուրանոցային համալիրի մատուցողուհուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ (պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը) հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով:
Նախաքննությունը շարունակվում է:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում բժիշկներն իրանական համարանիշներով բեռնատարից իջեցնում են վարորդին և դիմակ հագցնում
Երևանում՝ Նաիրիտ գործարանի հարևանությամբ հատուկ պաշտպանիչ հանդերձանքով բուժաշխատողները իրանական համարանիշներով բեռնատարի...
ՀՐԱՏԱՊ. Երկրաշարժ Իրանում. ցնցումները զգացվել են նաև Երևանում
Փետրվարի 23-ին, տեղական ժամանակով ժամը 09:53-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 05:53-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքա...
ՀՐԱՏԱՊ․ ԶՈՒ զինծառայողները կանխել են դիվերսիոն ներթափանցման փորձ․ վիրավոր կա
Մարտի 6-ին, առավոտյան ժամը 05.30-ի սահմաններում, ՀՀ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղո...
Զովունիում 6 ավտոմեքենաներ են բախվել իրար, այդ թվում՝ թիվ 269 և 30 երթուղայինները
Այսօր՝ փետրվարի 18-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը...