Մեկ ամսում հայտնաբերվել է 16 ինքնակամ կառույց
2020 թվականի հունվարին կատարվել է 199 դիտարկում, որոնցից 26-ը ՀՀ կառավարության կողմից իրականացվող համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում:
Այս մասին տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին, տեսչական մարմնի աշխատակիցները մասնակցել են ավարտված շինարարական 131 օբյեկտների շահագործման ընդունող հանձնաժողովների աշխատանքներին։ Հաշվետու ժամանակահատվածում տրամադրվել է ավարտական ակտերի վերաբերյալ 86 դրական և 45 բացասական եզրակացություն: Ըստ մարզերի այն ունի հետևյալ գրաֆիկական պատկերը.
Տեսչական մարմնի աշխատակիցների կողմից վերահսկողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են թվով 16 ինքնակամ կառույցներ` ՀՀ ամբողջ տարածքում։
Նշված ժամանակահատվածում Տեսչական մարմինն ուսումնասիրել է իրեն հասցեագրված քաղաքաշինական ոլորտին առնչվող ընդհանուր առմամբ 20 հիմնավոր դիմում-բողոք, լուծում են ստացել 18-ը։
Կազմվել է վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ 20 արձանագրություն: Խորհրդատվություն է տրամադրվել թվով 90 տնտեսավարողների և քաղաքացիների, որից 43 դեպքում (47.8%)` Տեսչական մարմնի նախաձեռնությամբ:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Երկրաշարժ Իրանում. ցնցումները զգացվել են նաև Երևանում
Փետրվարի 23-ին, տեղական ժամանակով ժամը 09:53-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 05:53-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում բժիշկներն իրանական համարանիշներով բեռնատարից իջեցնում են վարորդին և դիմակ հագցնում
Երևանում՝ Նաիրիտ գործարանի հարևանությամբ հատուկ պաշտպանիչ հանդերձանքով բուժաշխատողները իրանական համարանիշներով բեռնատարի...
Զովունիում 6 ավտոմեքենաներ են բախվել իրար, այդ թվում՝ թիվ 269 և 30 երթուղայինները
Այսօր՝ փետրվարի 18-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը...
ՀՐԱՏԱՊ․ ԶՈՒ զինծառայողները կանխել են դիվերսիոն ներթափանցման փորձ․ վիրավոր կա
Մարտի 6-ին, առավոտյան ժամը 05.30-ի սահմաններում, ՀՀ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղո...