Միջգերատեսչական աշխատանքային խումբ կստեղծվի՝ բանակում բարեփոխումներ կատարելու օրակարգով
Բանակում բարեփոխումների օրակարգով միջգերատեսչական աշխատանքային խումբ կստեղծվի: Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով 2020թ. ընթացքում բանակում խաղաղ պայմաններում 13 զինծառայողի մահվան դեպքերին:
«Բանակում կադրային էական փոփոխություններ են տեղի ունեցել, և շատ կարևոր է հասկանալ, թե ինչ է կատարվում: Դժբախտ պատահարների ու հիվանդությունների պարագան մի պարագա է, ոչ կանոնադրային հարաբերությունների պարագան ուրիշ պարագա է:
Շուտով կստեղծվի միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը բանակում բարեփոխումները կդարձնի իր աշխատանքային թեման, և հուսով եմ, որ մենք կշարունակենք բանակի բարեփոխումները, կկարողանանք առաջ շարժվել բանակում զոհերի դեպքերի պատմական մինիմումներով:
2019թ. արձանագրվել է բոլոր պատճառներով բանակում տեղի ունեցած զոհերի պատմական մինիմում: Երբեք բանակում ավելի քիչ զոհ չի եղել բոլոր պատճառներով, քան 2019 թվականին»,- շեշտեց Փաշինյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...
Երբ ֆինանսը շատանում է, շատանում են նաև «բազարները». Փաշինյանը` բանակում քրեական ենթամշակույթի մասին
2019 թվականին արձանագրվել է բանակում տեղի ունեցած զոհերի թվի պատմական մինիմումը: Երբեք բանակում ավելի քիչ զոհ չի եղել, ք...
Նիկոլ Փաշինյանը Արցախում ԶՈՒ ղեկավար կազմի հետ խորհրդակցություն է անցկացրել
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 22-ին Ստեփանա...
Գործուղումների վրա ամենաշատը ծախսած պաշտոնյան Արմեն Սարգսյանն է` 123 միլիոն դրամ «Փաստինֆո»
Գործուղումների վրա ամենաշատ գումար ծախսած պաշտոնյան ՀՀ նախագահն է՝ շուրջ 123 մլն դրամ։ Այս մասին են գրում է «Փաստինֆո»-ն...