Խոշոր վթար Դիլիջանում․ կան տուժածներ
Փետրվարի 20-ին` ժամը 22:22-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում՝ «Քարավան» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Իջևան հատվածի 102-րդ կմ-ին բախվել են «Mitsubishi Pajero iO» (վարորդ` Նվեր Բ., ծնված 1987 թ.) և «ՈՒԱԶ» (վարորդ՝ Բակուր Թ., ծնված 1971 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարների՝ կանչի վայր հասնելը «Mitsubishi Pajero iO» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևոր Վալոդիկ Բ.-ն (ծնված 1996 թ.) և «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Արտակ Հ.-ն (ծնված 1984 թ.) հոսպիտալացվել են Դիլիջանի ԲԿ: Տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնի փականը և սահմանազատել տարածքը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Երկրաշարժ Իրանում. ցնցումները զգացվել են նաև Երևանում
Փետրվարի 23-ին, տեղական ժամանակով ժամը 09:53-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 05:53-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքա...
Զովունիում 6 ավտոմեքենաներ են բախվել իրար, այդ թվում՝ թիվ 269 և 30 երթուղայինները
Այսօր՝ փետրվարի 18-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում բժիշկներն իրանական համարանիշներով բեռնատարից իջեցնում են վարորդին և դիմակ հագցնում
Երևանում՝ Նաիրիտ գործարանի հարևանությամբ հատուկ պաշտպանիչ հանդերձանքով բուժաշխատողները իրանական համարանիշներով բեռնատարի...
Արցախում 2 զինծառայող է զոհվել․ ՊՆ
Արցախի հանրապետությունում ժամկետային զինծառայողներ են զոհվել: Այս մասին Auroranews-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խո...