Երևան-Սևան ճանապարհին DAF մակնիշի կցորդիչով ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել
Այսօր` փետրվարի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Ժամը 00։20-ի սահմաններում Գեղամ Սարգսյանն իր վարած DAF մակնիշի կցորդիչով ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 25 կմ հատվածում՝ «Չայնիի» ոլորաններում, դեպի Երևան ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան, սակայն ճանապարհը մասամբ փակվել է։
Ավտոմեքենան վերամբարձ կռունկների միջոցով ուղղվել է և տեղափոխվել անվտանգ վայր։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառներից մեկը եղանակի անբարենպաստ պայմաններն են եղել, հիմնականում՝ մառախուղը և վատ տեսանելիությունը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Երկրաշարժ Իրանում. ցնցումները զգացվել են նաև Երևանում
Փետրվարի 23-ին, տեղական ժամանակով ժամը 09:53-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 05:53-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքա...
Զովունիում 6 ավտոմեքենաներ են բախվել իրար, այդ թվում՝ թիվ 269 և 30 երթուղայինները
Այսօր՝ փետրվարի 18-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը...
ՀՐԱՏԱՊ. Զինծառայողների մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ. կրակոցը եղել է գլխի հատվածում. ՔԿ
2020թ. փետրվարի 12-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, մարտական հերթապահու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում բժիշկներն իրանական համարանիշներով բեռնատարից իջեցնում են վարորդին և դիմակ հագցնում
Երևանում՝ Նաիրիտ գործարանի հարևանությամբ հատուկ պաշտպանիչ հանդերձանքով բուժաշխատողները իրանական համարանիշներով բեռնատարի...