Հասարակություն

Սոթքի հանքի մոտ բեռնատարները հայտնվել են կողք-կողքի՝ փակելով երթեւեկությունը

Սոթքի հանքի մոտ բեռնատարները հայտնվել են կողք-կողքի՝ փակելով երթեւեկությունը
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 20-ին, ժամը 04:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին՝ Սոթքի հանքի մոտակայքում, երկու բեռնատա�…

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 20-ին, ժամը 04:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին՝ Սոթքի հանքի մոտակայքում, երկու բեռնատար մերկասառույցի պատճառով չեն կարողանում շարունակել ընթացքը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի հենակետից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բեռնատարները մերկասառույցի պատճառով հայտնվել են կողք-կողքի՝ փակելով երթեւեկությունը, ինչի արդյունքում խցանման մեջ է հայտնվել մոտ 50 ավտոմեքենա:

Փրկարարները եւ ՃՇՇ աշխատակիցները հատուկ տեխնիկայի օգնությամբ բեռնատարն ուղղել են:

Նմանատիպ հոդվածներ

ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ

Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250