Միջազգային գործընկերները զարմացած են. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում անդրադարձել է Սահմանադրության փոփոխությունների նախագիծը Վենետիկի հանձնաժողովին ներկայացնելու հարցին: Վարչապետը նշեց, որ Գերմանիա այցի ընթացքում իրավիճակի վերաբերյալ քննարկումներ է ունեցել:
Նա նշեց՝ միջազգային գործընկերները զարմացած են, որ Հայաստանի Հանրապետությունում գործող Սահմանադրական դատարանի ձևավորման շուրջ տրանսֆորմացիոն շրջանում կուլիսային պայմանավորվածություններ ու նմանատիպ այլ պրոցեսներ են եղել:
«Եվրոպացի գործընկերների ուշադրությանն եմ հրավիրել այն հանգամանքի վրա, որ այս ողջ պրոցեսը, որի դեպքում իրավունքի չարաշահման հետ գործ ունենք, տեղի է ունեցել Վենետիկի հանձնաժողովի ուշադրության ներքո»,- ասաց վարչապետը:
Նրա խոսքով՝ Վենետիկի հանձնաժողովը պետք է պատասխանի այս հարցին: «Այս հարցը կքննարկենք եվրոպացի գործընկերների հետ»,- ասաց վարչապետը՝ ավելացնելով, որ պետք է հասկանալ, թե ինչպես են գալու Վենետիկի հանձնաժողովի հետ կախված խնդրին:
Նմանատիպ հոդվածներ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...
Երբ ֆինանսը շատանում է, շատանում են նաև «բազարները». Փաշինյանը` բանակում քրեական ենթամշակույթի մասին
2019 թվականին արձանագրվել է բանակում տեղի ունեցած զոհերի թվի պատմական մինիմումը: Երբեք բանակում ավելի քիչ զոհ չի եղել, ք...
Նիկոլ Փաշինյանը Արցախում ԶՈՒ ղեկավար կազմի հետ խորհրդակցություն է անցկացրել
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 22-ին Ստեփանա...
Գործուղումների վրա ամենաշատը ծախսած պաշտոնյան Արմեն Սարգսյանն է` 123 միլիոն դրամ «Փաստինֆո»
Գործուղումների վրա ամենաշատ գումար ծախսած պաշտոնյան ՀՀ նախագահն է՝ շուրջ 123 մլն դրամ։ Այս մասին են գրում է «Փաստինֆո»-ն...