Լոս Անջելես-Մոսկվա օդանավի սրահում երևանցի ամուսինները 40 հազար դոլար են հափշտակել ՀՀ քաղաքացուց
Ամուսիններ են ձերբակալվել Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում՝ Լոս Անջելես - Մոսկվա չվերթի ուղևորուհուց 40 հազար դոլար հափշտակելու կասկածանքով:
Ինչպես ТАСС-ին հայտնել են ՆԳՆ մամուլի ծառայությունից՝ հափշտակված գումարը նրանք թաքցրել են սպորտային կոշիկներում և բաճկոնների ներսի գրպաններում:
Նշվում է, որ ՀՀ քաղաքացի մի կին է դիմել Շերեմետևո օդանավակայանում գտնվող ՆԳՆ հերթապահության բաժին` խնդրելով օգնել իրեն գտնել պայուսակը, որում 40 000 դոլար է եղել:
Նա իր պայուսակը թողել էր Լոս Անջելես - Մոսկվա չվերթն իրականացնող օդանավում: Ոստիկանությունը ստուգել է օդանավը, բայց ոչինչ չի հայտնաբերել:
Օպերատիվ-որոնողական աշխատանքների ընթացքում կասկածի տակ է հայտնվել երևանցի ամուսնական մի զույգ, որը նստած էր տուժողի կողքին:
Թռիչքի սպասարկող անձնակազմի անդամները նշել են, որ պայուսակի տիրոջ դուրս գալուց հետո նրա հարևանները որոշ ժամանակ մնացել են իրենց տեղերում:
«Շուտով կասկածյալները հայտնաբերվել և ձերբակալվել են և ուղեկցվել հերթապահ բաժանմունք՝ դեպի Հայաստան թռիչքի գրանցվելիս: Կինը դժվարությամբ էր տեղաշարժվում՝ վկայակոչելով առողջական վիճակը, սակայն պարզվել է, որ սպորտային կոշիկներում թաքցված են թղթադրամներ, որոնք էլ խանգարել են նրան նորմալ քայլել: Գումարի երկրորդ մասը հանվել է ամուսնու բաճկոնի ներսի գրպանից», - հայտնել են մամուլի ծառայությունից:
Քրեական գործ է հարուցվել «Առանձնապես խոշոր չափերի հափշտակության» հոդվածով:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Երկրաշարժ Իրանում. ցնցումները զգացվել են նաև Երևանում
Փետրվարի 23-ին, տեղական ժամանակով ժամը 09:53-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 05:53-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքա...
Զովունիում 6 ավտոմեքենաներ են բախվել իրար, այդ թվում՝ թիվ 269 և 30 երթուղայինները
Այսօր՝ փետրվարի 18-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը...
Արցախում 2 զինծառայող է զոհվել․ ՊՆ
Արցախի հանրապետությունում ժամկետային զինծառայողներ են զոհվել: Այս մասին Auroranews-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խո...
ՀՐԱՏԱՊ. Զինծառայողների մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ. կրակոցը եղել է գլխի հատվածում. ՔԿ
2020թ. փետրվարի 12-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, մարտական հերթապահու...