Երևան-Մեղրի ճանապարհին ավտոմեքենան սահել է մոտակա ձորակը
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն փետրվարի 20-ին, ժամը 08:11-ին տեղեկություն է հաղորդվել, որ Մ-2 ավտոճանապարհին՝ Հերհեր գյուղ տանող խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար՝ ավտոմեքենան սահել է մոտակա ձորակը։ Տուժածներ չկան:
Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 144-րդ կմ-ին «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դավիթ Ա.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել մոտակա ձորակը (մոտ 2 մ):
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը, այնուհետև ավտոմեքենան դուրս բերել ձորակից:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Երկրաշարժ Իրանում. ցնցումները զգացվել են նաև Երևանում
Փետրվարի 23-ին, տեղական ժամանակով ժամը 09:53-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 05:53-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքա...
Զովունիում 6 ավտոմեքենաներ են բախվել իրար, այդ թվում՝ թիվ 269 և 30 երթուղայինները
Այսօր՝ փետրվարի 18-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը...
Արցախում 2 զինծառայող է զոհվել․ ՊՆ
Արցախի հանրապետությունում ժամկետային զինծառայողներ են զոհվել: Այս մասին Auroranews-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խո...
ՀՐԱՏԱՊ. Զինծառայողների մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ. կրակոցը եղել է գլխի հատվածում. ՔԿ
2020թ. փետրվարի 12-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, մարտական հերթապահու...