ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ապամոնտաժել էին մեքենայի գազի բալոնը, տաքսին մոտեցրել էին, որ գողոնը տանեն
Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների գիշերային ծառայությունները դրական արդյունք են տալիս հանցավորության դեմ պայքարում։
Ոստիկանությունից հայտնում են, որ օրերս հանցագործության հերթական դեպքը բացահայտեցին ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները գիշերային ծառայության ընթացքում։
Ոստիկանները տեղում պարզեցին, որ երիտասարդները ապամոնտաժել էին մեքենայի գազի բալոնն ու պահեստային անվադողը, իսկ տաքսին մոտեցնում էին, որպեսզի գողոնը տանեին։
Երիտասարդն ու տաքսու վարորդը, մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեցին ոստիկանության Արաբկիրի բաժին։
Ճշտվեցին նրանց ու փախուստի դիմած անձի ինքնությունը։
Բերման ենթարկված Սպիտակ քաղաքի 35-ամյա բնակիչը խոստովանեց, որ անցած ու այս տարվա ընթացքում Երեւանի տարբեր վարչական շրջաններում նույն եղանակով 4 գողություն է արել։
Ձեռնարկվում են միջոցառումներ փախուստի դիմած Գետամեջ գյուղի 24-ամյա բնակչին եւ տուժողներին հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի հանգամանքները պարզվում են։
Քննությունը շարունակվում է։
Նմանատիպ հոդվածներ
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Սարալանջում բախվում են Porsche Cayenne-ը, Lexus-ն ու BMW-ն
Քիչ առաջ հայտնել էինք, որ խոշոր վթար է տեղի ունեցել խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սարալանջի նորակառույց ճանապարհի, ավտոմ...
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կրակոցներ «Մոնակո պլազա»-ում. հատուկ ջոկատայինները տեղում են. ահազանգ
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ ստացավ, որ Կոտայքի մարզի Զովունի համայնքում գտնվող «Մոնակո Պլազա» հյուրանոցում ոստիկանական...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թիվ 57 երթուղու ավտոբուսում գողացել էր դրամապանակը և բռնվել նույն պահին
Փետրվարի 17-ին, ժամը 9.30-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում ստաց...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրաձգություն Գերմանիայում․ զոհվել է 8 մարդ
Գերմանիայի Հանաու քաղաքում հրաձգություն է տեղի ունեցել։ Ինչպես հայտնում է տեղական Bild թերթը, զոհվել է 8, վիրավորվել՝ 5...