Բացահայտվել է ապօրինի ծառահատման դեպք
Գեղարքունիքի մարզի ոստիկանները փետրվարի 18-ին, հայտնաբերել են նույն օրը Գեղարքունիքի մարզում 17 հատ «սոճի» տեսակի տարբեր տրամաչափի ծառերի սպանդ իրականացնողին։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն օպերատիվ տեղեկություններով պարզել են, որ Աստղաձոր գյուղի բնակիչ՝ 46-ամյա Գագիկ Օհանյանը ապօրինի հատել է այդ 17 ծառերը «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի վարչական տարածքից։
Ոստիկանները նրան բերման են ենթարկել ոստիկանության Մարտունու բաժին, որտեղ էլ փաստերի ճնշման տակ նա խոստովանել է, որ սոճիները հատել է ինքը եւ դրանք տեղափոխել իր վարած Opel մակնիշի 35 PX 278 համարանիշի ավտոմեքենայով։
Արդեն դեպքի վայրում նա մատնացույց է արել այն ծառերը, որոնք ապօրինաբար հատել է։ Փաստի առթիվ ոստիկանության Մարտունու բաժնի հետաքննչական բաժանմունքում ՀՀ քր. օր-ի 296 հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Աղբյուրի տեղեկություններով՝ հարուցված քրեական գործը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին, իսկ ավտոմեքենան՝ ոստիկանության Մարտունու բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Նմանատիպ հոդվածներ
Զովունիում 6 ավտոմեքենաներ են բախվել իրար, այդ թվում՝ թիվ 269 և 30 երթուղայինները
Այսօր՝ փետրվարի 18-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը...
ՀՐԱՏԱՊ. Երկրաշարժ Իրանում. ցնցումները զգացվել են նաև Երևանում
Փետրվարի 23-ին, տեղական ժամանակով ժամը 09:53-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 05:53-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքա...
Արցախում 2 զինծառայող է զոհվել․ ՊՆ
Արցախի հանրապետությունում ժամկետային զինծառայողներ են զոհվել: Այս մասին Auroranews-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խո...
ՀՐԱՏԱՊ. Զինծառայողների մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ. կրակոցը եղել է գլխի հատվածում. ՔԿ
2020թ. փետրվարի 12-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, մարտական հերթապահու...