Անկարայում և Մոսկվայում կայացած բանակցությունները «ցանկալի արդյունք չտվեցին». Էրդողան
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը փետրվարի 19-ին հայտարարել Է, որ Սիրիայի Իդլիբ քաղաքում հանրապետության զինված ուժերի նոր ռազմական գործողությունը սոսկ ժամանակի հարց Է: «Թուրքիան ավարտել Է պատրաստությունը, որպեսզի իրագործի Իդլիբին վերաբերող իր պլանները, ինչպես մենք դա անում Էինք նախորդ գործողությունների ժամանակ: Անկեղծ ասած, Իդլիբում գործողությունը սոսկ ժամանակի հարց Է:
Թուրքիան Իդլիբը չի թողնի ռեժիմի (Սիրիայի նախագահ Բաշար Ասադի) կամայականությանը»,-ասել Է Թուրքիայի ղեկավարը՝ խորհրդարանում ելույթ ունենալով իր կուսակիցների առջեւ: Էրդողանի խոսքով՝ «չնայած Իդլիբի շուրջ բանակցությունների շարունակմանը, Թուրքիան եւ ՌԴ-ն «դեռեւս հեռու են այդ թեմայի շուրջ համաձայնության հասնելուց»: Նա նաեւ կարծիք Է հայտնել, որ Անկարայում եւ Մոսկվայում կայացած բանակցությունները «առայժմ «ցանկալի արդյունք չեն տվել», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիայում կորոնավիրուսի կասկածանքով 1 մարդ հսկողության տակ է առնվել
Թուրքիայի Ռիզե քաղաքում կորոնավիրուսի ենթադրյալ դեպք է արձանագրվել: Այդ մասին գրում է ermenihaber-ը: Ըստ աղբյ...
Սիրիայում Թուրքիայի հնարավոր գործողությունը վատագույն սցենարը կլինի. Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել Է, որ վատագույն սցենարը կլինի, եթե Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդող...
Պեկինում մեկնաբանել են Չինաստանի քաղաքացիների մուտքի արգելքը Ռուսաստան
Ռուսաստանը ՉԺՀ-ին նախապես է տեղեկացրել՝ կորոնավիրուսի պատճառով ժամանակավորապես Չինաստանի քաղաքացիների մուտքը ՌԴ արգելելո...
Չինաստանում 780 միլիոն մարդու տեղաշարժ արգելափակված է․ CNN
Նոր կորոնավիրուսի տարածումից խուսափելու նպատակով Չինաստանի իշխանությունները տեղաշարժի սահմանափակումներ են սահմանել 780 մ...