Երևանում դարձյալ անհայտ ծագման ցնցումներ են գրանցվել
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ փետրվարի 18-ին` 17:39-ից սկսած, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը Երևանի Արաբկիր վարչական շրջանի մի քանի բնակիչներից ահազանգեր է ստացել, որ Մամիկոնյանց փողոցի երեք շենքերում ցնցումներ են զգացվել:
Ինչպես հայտնում է ԱԻՆ պաշտոնական կայքը, ահազանգով տվյալ տարածք մեկնած փրկարարները երեք հասցեներում տեղազննում են իրականացրել, բայց վտանգավոր ոչինչ չեն հայտնաբերվել:
Թե ինչն է ցնցումների առաջացման պատճառը, ԱԻՆ-ը չի հայտնում։
Հիշեցնենք` նմանօրինակ մեկ այլ դեպք գրանցվել էր հունվարի 9-ին «Դալմա գարդեն մոլ» առևտրի կենտրոնում։ Շենքում նկատված ցնցումների պատճառով այցելուներին ու աշխատակիցներին տարհանել էին։
Շուրջ մեկ շաբաթ տևած մասնագիտական ուսումնասիրությունների արդյունքում առևտրի կենտրոնում գրանցված ցնցումների պատճառների մասին պաշտոնական հայտարարություն այդպես էլ չարվեց։
Նմանատիպ հոդվածներ
Զովունիում 6 ավտոմեքենաներ են բախվել իրար, այդ թվում՝ թիվ 269 և 30 երթուղայինները
Այսօր՝ փետրվարի 18-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը...
ՀՐԱՏԱՊ. Երկրաշարժ Իրանում. ցնցումները զգացվել են նաև Երևանում
Փետրվարի 23-ին, տեղական ժամանակով ժամը 09:53-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 05:53-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքա...
ՀՐԱՏԱՊ. Զինծառայողների մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ. կրակոցը եղել է գլխի հատվածում. ՔԿ
2020թ. փետրվարի 12-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, մարտական հերթապահու...
Արցախում 2 զինծառայող է զոհվել․ ՊՆ
Արցախի հանրապետությունում ժամկետային զինծառայողներ են զոհվել: Այս մասին Auroranews-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խո...