«Ուսումնական հաստատությունները չեն ներգրավվելու քաղաքական գործընթացներում». ԿԳՄՍ նախարար
Մի լրատվամիջոց այսօր տեղեկացրել է, որ իբր դպրոցներում արդեն քարոզարշավ է սկսվել հանրաքվեին ընդառաջ, դա արվում է դպրոցների պատերի ներքո: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։
«✅Լրատվամիջոցն առնվազն պետք է հարցներ ԿԳՄՍ նախարարության պատասխանատուներին, ու անսպասելիորեն կպարզվեր, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրական հանձնաժողովի անդամների դասընթաց ու ստուգարք է իրականացնում: Ցանկը ստորև կցվում է:
✅Լրատավամիջոցի նախկին իշխանական սեփականատիրոջը հիասթափեցնեմ, որ ինչպես նախորդ երկու ընտրությունների ժամանակ, այնպես էլ հիմա ու ապագայում` ուսումնական հաստատությունները չեն ներգրավվելու քաղաքական գործընթացներում»,- գրել է Արայիկ Հարությունյանը:
Նմանատիպ հոդվածներ
Վարչապետը հանդիպում է Դավիթ Տոնոյանի ու Արտակ Դավթյանի հետ
Քիչ առաջ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը հանդիպում են ունեցել ՀՀ վարչապետ...
«Լեռնային Ղարաբաղն անկախություն է ստացել այնպես, ինչպես Ադրբեջանը». Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ֆեյսբուքի իր էջում գրել է․ «1. Լեռնային Ղարաբաղն անկախություն է ստացել այնպես, ինչ...
ԼՂ հարցի քննարկում Փաշինյանի և Ալիևի մասնակցությամբ՝ Մյունխենում
Մյունխենի Անվտանգության համաժողովում փետրվարի 15-ին նախատեսված է Լեռնային Ղարաբաղի հարցով քննարկում Հայաստանի վարչապետ Ն...
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին...