20000 դոլարի ոսկյա զարդեր և մոտ 2000 ԱՄՆ դոլար. թալանել են հայտնի ձեռներեցի բնակարանը
Խոշոր չափի գողություն է տեղի ունեցել Լոռու մարզում: Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին է դիմել Վանաձոր քաղաքի Իսահակյան փողոցի բնակիչ, 52-ամյա Արիստակես Ալեքյանը և հայտնել, որ անհայտ անձը կամ անձինք, մուտքի դռան փականը հարմարեցված բանալիով բացելու միջոցով մուտք են գործել բնակարան և ննջասենյակի պահարանի միջից գողացել մետաղական չհրկիզվող պահարանը:
Shamshyan.com-ից տեղեկանում ենք, որ տուժած Ա. Ալեքյանն իրավապահներին հայտնել է, որ չհրկիզվող պահարանում եղել են մոտ 20000 դոլար արժողությամբ ոսկյա զարդեր և մոտ 2000 ԱՄՆ դոլար:
Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ: Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Ալեքյանը Վանաձորում հայտնի է որպես անհատ ձեռներեց:
Նմանատիպ հոդվածներ
Զովունիում 6 ավտոմեքենաներ են բախվել իրար, այդ թվում՝ թիվ 269 և 30 երթուղայինները
Այսօր՝ փետրվարի 18-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը...
Արցախում 2 զինծառայող է զոհվել․ ՊՆ
Արցախի հանրապետությունում ժամկետային զինծառայողներ են զոհվել: Այս մասին Auroranews-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խո...
ՀՐԱՏԱՊ. Զինծառայողների մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ. կրակոցը եղել է գլխի հատվածում. ՔԿ
2020թ. փետրվարի 12-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, մարտական հերթապահու...
ՀՐԱՏԱՊ. Երկրաշարժ Իրանում. ցնցումները զգացվել են նաև Երևանում
Փետրվարի 23-ին, տեղական ժամանակով ժամը 09:53-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 05:53-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքա...