Քրեական հետախույզները գրպանահատին հայտնաբերել են դեպքից կարճ ժամանակ անց
Ոստիկանության Կենտրոնական բաժնում փետրվարի 13-ի երեկոյան գրպանահատության վերաբերյալ հաղորդում է ստացվել։
Թիվ 42 երթուղու ավտոբուսում գաղտնի հափշտակել էին ուղևորուհիներից մեկի դրամապանակը, որի մեջ եղել էր փող ու զեղչի քարտեր։ Բացահայտմանը միացան նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, որոնք հենց դեպքի օրը հայտնաբերեցին կասկածվողին։
Երևանի բնակիչ 21-ամյա երիտասարդը հայտնաբերվեց Կորյունի փողոցում ու բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին։ Նա տվել է խոստովանական բացատրություն։ Գողոնը հայտնաբերվել է։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հանգամանքները պարզվում են։
Նմանատիպ հոդվածներ
Զովունիում 6 ավտոմեքենաներ են բախվել իրար, այդ թվում՝ թիվ 269 և 30 երթուղայինները
Այսօր՝ փետրվարի 18-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը...
ՀՐԱՏԱՊ. Զինծառայողների մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ. կրակոցը եղել է գլխի հատվածում. ՔԿ
2020թ. փետրվարի 12-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, մարտական հերթապահու...
Արցախում 2 զինծառայող է զոհվել․ ՊՆ
Արցախի հանրապետությունում ժամկետային զինծառայողներ են զոհվել: Այս մասին Auroranews-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խո...
ՀՐԱՏԱՊ. Երկրաշարժ Իրանում. ցնցումները զգացվել են նաև Երևանում
Փետրվարի 23-ին, տեղական ժամանակով ժամը 09:53-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 05:53-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքա...