Մեղրիի մաքսակետում իրանցու մոտ հայտնաբերվել է 2 կգ 800 գրամ ափիոն. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի աշխատակիցներն օրերս բացահայտել են թմրամիջոցի մաքսանենգության հերթական դեպքը:
Մասնավորապես` Մեղրիի անցակետում Իրանի քաղաքացու ուղեբեռի զննությամբ ճամպրուկի կողային մասերում, նախապես պատրաստված թաքստոցից, հայտնաբերվել է շուրջ 2 կգ 800 գրամ «ափիոն» տեսակի թմրանյութի նմանվող շագանակագույն զանգված: Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից: Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Դեպքով՝ ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում կազմված նյութերը տրամադրվել են ՊԵԿ քննչական վարչությանը, հարուցվել է քրեական գործ: Իրանի քաղաքացին կալանավորվել է:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ հոդվածներ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...
Գործուղումների վրա ամենաշատը ծախսած պաշտոնյան Արմեն Սարգսյանն է` 123 միլիոն դրամ «Փաստինֆո»
Գործուղումների վրա ամենաշատ գումար ծախսած պաշտոնյան ՀՀ նախագահն է՝ շուրջ 123 մլն դրամ։ Այս մասին են գրում է «Փաստինֆո»-ն...
Վերմիշյանը գործում ներգրավված է որպես կաշառք ստացող, իսկ Ջոն Ֆարխոյանը՝ կաշառք տվող
Երևանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու մեջ: Ֆարխոյանը գո...
Երբ ֆինանսը շատանում է, շատանում են նաև «բազարները». Փաշինյանը` բանակում քրեական ենթամշակույթի մասին
2019 թվականին արձանագրվել է բանակում տեղի ունեցած զոհերի թվի պատմական մինիմումը: Երբեք բանակում ավելի քիչ զոհ չի եղել, ք...