Սյունիքում մեքենաները շարունակում են արգելափակված մնալ
ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցված տեղեկատվության համաձայն՝ եղանակային պայմաններով պայմանավորված՝ փետրվարի 13-ի ժամը 11:30-ի դրությամբ փակ են Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս ավտոճանապարհը, Վարդենյաց և Ճամբարակի լեռնանցքները, իսկ դժվարանցանելի՝ Սոթք-Քարվաճառ, Ամասիա-Աշոցք ավտոճանապարհները:
Գորիսի կողմից առկա են կուտակումներ՝ 8 մարդատար և 50 բեռնատար տրանսպորտային միջոց, Սիսիանի կողմից՝ 84 բեռնատար, 35 մարդատար, 6 ավտոբուս՝ 64 ուղևորով, որից 2-ը՝ երեխա:
Ճամբարակի լեռնանցքի հատվածում արգելափակված է 30 տրանսպորտային միջոց:
Քաղաքացիներին ցուցաբերվում է համապատասխան օգնություն: Իրականացվում է ավտոճանապարհի մաքրման և ձյան հետագա կուտակման կանխարգելիչ միջոցառումներ:
«Հարգելի´ քաղաքացիներ.
Արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է դեռևս զերծ մնալ վերը նշված ճանապարհներով երթևեկելուց, ինչպես նաև ճանապարհին արգելափակված բոլոր վարորդներին հետ վերադառնալ և ճանապարհ ընկնել միայն եղանակային պայմանները փոքր-ինչ բարելավվելու դեպքում»,- ասված է ԱԻՆ տարածած հաղորդագրությունում:
Նմանատիպ հոդվածներ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...
Վերմիշյանը գործում ներգրավված է որպես կաշառք ստացող, իսկ Ջոն Ֆարխոյանը՝ կաշառք տվող
Երևանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու մեջ: Ֆարխոյանը գո...
Գործուղումների վրա ամենաշատը ծախսած պաշտոնյան Արմեն Սարգսյանն է` 123 միլիոն դրամ «Փաստինֆո»
Գործուղումների վրա ամենաշատ գումար ծախսած պաշտոնյան ՀՀ նախագահն է՝ շուրջ 123 մլն դրամ։ Այս մասին են գրում է «Փաստինֆո»-ն...
Երբ ֆինանսը շատանում է, շատանում են նաև «բազարները». Փաշինյանը` բանակում քրեական ենթամշակույթի մասին
2019 թվականին արձանագրվել է բանակում տեղի ունեցած զոհերի թվի պատմական մինիմումը: Երբեք բանակում ավելի քիչ զոհ չի եղել, ք...