Հասարակություն

Էրիկ Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանին

Էրիկ Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանին
Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Սերգեյ Կոպիրկինին։  Հանդիպման ընթացքում քննարկվել են Ռուսաստանի…

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Սերգեյ Կոպիրկինին։ 

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ շրջակա միջավայրի պահպանության ոլորտում։

 

Նախարար Գրիգորյանը դեսպան Կոպիրկինին է ներկայացրել բնապահպանական քաղաքականության ոլորտում Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքը՝ մասնավորաբար անդրադառնալով անտառվերականգնման լայնածավալ ծրագրերին, որոնց համատեքստում նախարար Գրիգորյանը դեսպան Կոպիրկինին ծանոթացրել է շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակված «Նորարարական կլիմայական ֆինանսական մեխանիզմի» գաղափարին։

 

Դեսպան Կոպիրկինը պատրաստակամություն է հայտնել շարունակել քննարկումները՝ ներկայացված մեխանիզմի մանրամասներին ծանոթանալուց հետո։

 

Կողմերն անդրադարձել են նաև ՌԴ բնական ռեսուրսների և բնապահպանության նախարար Դմիտրի Կոբիլկինի Հայաստան սպասվող այցին վերաբերող հարցերին։

Նմանատիպ հոդվածներ

ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ

Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250