Հասարակություն

326 ներման խնդրագրերից միայն մեկով է նախագահը պատժից ազատել դատապարտյալին

326 ներման խնդրագրերից միայն մեկով է նախագահը պատժից ազատել դատապարտյալին
Ազգային ժողովի այսօրվա նիստի ժամանակ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը մանրամասներ ներկայացրեց, թե «Ներման մասին» օրենքի ընդունումից հետո որքան դիմումներ և ազատումներ են եղել։ Նրա…

Ազգային ժողովի այսօրվա նիստի ժամանակ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը մանրամասներ ներկայացրեց, թե «Ներման մասին» օրենքի ընդունումից հետո որքան դիմումներ և ազատումներ են եղել։ Նրա խոսքով՝ հատուկ հանձնաժողովը ներման խնդրագրերը ուղարկում է վարչապետին, վարչապետն էլ՝ նախագահին։

 

Այսպիսով, ըստ փոխնախարարի, 2018 թվականին օրենքի ընդունումից հետո 326 անգամ ներման խնդրագիր է ստացել արդարադատության նախարարությունը։ Դրանցից 316-ն անցել է հատուկ հանձնաժողովի ֆիլտրով ու վարչապետի միջնորդությամբ ուղարկվել նախագահին։

Նախագահ Արմեն Սարգսյանը այս բոլոր դիմումներից բավարարել է միայն հինգը․ ըստ փոխնախարարի՝  1 դեպքում դատապարտյալն ազատվել է, մյուս 4 դեպքերում պատժի ժամկետներն են կրճատվել։

Նմանատիպ հոդվածներ

ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ

Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250