Մեքենան այրվել է. վարորդը ձեռքերի ու դեմքի հատվածում այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Փետրվարի 12-ին, ժամը 15:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի ՆԵրքին Չարբախի 1-ին փողոցում այրվում է «Mazda» մակնիշի ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ այրվում է «Mazda 6» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Սարգիս Գ., ծնված 1995 թ.):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:50-ին, մարվել` 15:59-ին: Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է:
Սարգիս Գ.-ն ձեռքերի և դեմքի հատվածում ստացած այրվածքներով հոսպիտալացվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն», որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:
Նմանատիպ հոդվածներ
Արցախում 2 զինծառայող է զոհվել․ ՊՆ
Արցախի հանրապետությունում ժամկետային զինծառայողներ են զոհվել: Այս մասին Auroranews-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խո...
ՀՐԱՏԱՊ. Զինծառայողների մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ. կրակոցը եղել է գլխի հատվածում. ՔԿ
2020թ. փետրվարի 12-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, մարտական հերթապահու...
Զովունիում 6 ավտոմեքենաներ են բախվել իրար, այդ թվում՝ թիվ 269 և 30 երթուղայինները
Այսօր՝ փետրվարի 18-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը...
ՀՐԱՏԱՊ. Աբովյան քաղաքի ոստիկանության շենքի տանիքում ռումբ է տեղադրված․ ահազանգ ԱԻՆ-ում
Փետրվարի 3-ին՝ ժամը 12:21-ին, 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի ոստիկանու...