Պուտինը շնորհավորել է Ալիևին ընտրություններում նրա իշխող կուսակցության հաղթանակի կապակցությամբ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ադրբեջանի առաջնորդին՝ անցած կիրակի տեղի ունեցած ընտրություններում նրա իշխող կուսակցության՝ «Ենի Ազերբայջանի» տարած հաղթանակի կապակցությամբ:
«Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս, արտահերթ ընտրություններում արձանագրված արդյունքները ակնհայտորեն հաստատեցին այն բարձր վարկանիշը, որ Ձեր գլխավորած կուսակցությունն ունի Ադրբեջանի քաղաքացիների շրջանում»,- գրել է Պուտինը Ալիևին՝ վստահություն հայտնելով, որ Մոսկվայի և Բաքվի «ռազմավարական հարաբերությունները» հետագայում է՛լ ավելի կամրապնդվեն:
Միջազգային դիտորդները, մինչդեռ, քննադատել էին քվեարկության ընթացքը, հատուկ հայտարարություն էր տարածել նաև Բաքվում ԱՄՆ դեսպանատունը՝ կոչ անելով Ադրբեջանի իշխանություններին շուտափույթ հետաքննել խախտումներն ու իրականացնել հանձնարարականները:
Նմանատիպ հոդվածներ
Գյումրիում դաժանաբար սպանված Կարեն Եսայանի մայրը դատի է տվել Սերժ Սարգսյանին
2012 թվականի ապրիլի 12-ին Գյումրիում իր նշանադրության օրը դաժանաբար սպանված 27-ամյա Կարեն Եսայանի (նա Գյումրու նախկին քա...
ԼՂ հարցի քննարկում Փաշինյանի և Ալիևի մասնակցությամբ՝ Մյունխենում
Մյունխենի Անվտանգության համաժողովում փետրվարի 15-ին նախատեսված է Լեռնային Ղարաբաղի հարցով քննարկում Հայաստանի վարչապետ Ն...
Զինվոներ տեղափոխող ավտոմեքենան կողաշրջվել է. կան տուժածներ
Araratnews.am-ը վաղ առավոտյան տեղեկություն է ստացել, որ երեկ Մուրացանի զինվորական հոսպիտալից Սիսիան զինվորներ տեղափոխող...
«Լեռնային Ղարաբաղն անկախություն է ստացել այնպես, ինչպես Ադրբեջանը». Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ֆեյսբուքի իր էջում գրել է․ «1. Լեռնային Ղարաբաղն անկախություն է ստացել այնպես, ինչ...