ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի ներկրման դեպք
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, թմրամիջոցների ապօրինի ներկրման ուղիները պարզելու և կանխարգելելու, հանցավոր սխեմաներում ներգրավված անձանց պատասխանատվության կանչելու ուղղությամբ օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի ներկրման հերթական դեպքը։
Ստացված փաստական տվյալների համաձայն` Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ քաղաքացին, Երևանում բնակվող 2 ծանոթի պատվերով ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով «մեթադոն» և «կոկաին» տեսակի թմրամիջոցներ, որոնք տեղադրել է էլեկտրական սղոցի մեջ պատրաստված թաքստոցում և 2020թ. հունվարի 25-ին Մոսկվա քաղաքում պայուսակով փոխանցել է դեպի Հայաստան բեռնափոխադրմամբ զբաղվող միկրոավտոբուսի վարորդին՝ տրամադրելով նրան գնորդների հեռախոսահամարները։ Արդյունքում՝ թմրամիջոցների հիշյալ խմբաքանակը մաքսային հսկողությունից թաքցնելով, 2020թ. փետրվարի 3-ին «Բագրատաշեն» սահմանային անցակետով ներկրվել է Հայաստանի Հանրապետություն, իսկ թմրամիջոցի պատվիրատուները, ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների հսկողության ներքո փետրվարի 3-ին ստանալով ուղեբեռը, այն ապօրինի փոխադրել են իրենց կողմից որպես հավաքատեղի օգտագործվող տարածք, որից հետո բերման են ենթարկվել և ձերբակալվել։
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձեռք է բերվել հանցագործությունը փաստող անհերքելի ապացույցների համակցություն, կատարվում է նախաքննություն։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նոր կադրեր․ Սևան-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր վթարից
Այսօր արտակարգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում։ Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Աբովյանի վարչական տարածքում, ճանապարհին առ...
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Սարալանջում բախվում են Porsche Cayenne-ը, Lexus-ն ու BMW-ն
Քիչ առաջ հայտնել էինք, որ խոշոր վթար է տեղի ունեցել խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սարալանջի նորակառույց ճանապարհի, ավտոմ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այսօրվա դժբախտ պատահարը հնարավոր կլիներ կանխել, եթե...
Ինչպես արդեն հայտնել էինք այսօր ողբերգական վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08։20-ի սահմաններում 65-ամյա Հրաչ Եթարյա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քիչ առաջ տղամարդը փողոցում դանակը պահել էր մի կնոջ պարանոցին եւ սպառնալիքներ էր հնչեցնում
Քիչ առաջ համացանցում տեսանյութ էր տարածվել, որ մի տղամարդ Տիգրան Մեծի պողոտայում դանակը պահել էր մի կնոջ պարանոցին և սպա...