ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այսօրվա դժբախտ պատահարը հնարավոր կլիներ կանխել, եթե...
Ինչպես արդեն հայտնել էինք այսօր ողբերգական վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08։20-ի սահմաններում 65-ամյա Հրաչ Եթարյանը իր վարած КамАЗ մակնիշի ավտոմեքենայով Շիրակի փողոցում՝ թիվ 52 դպրոցի դիմաց՝ հետիոտնի համար նախատեսված անցման վրա, վրաերթի է ենթարկել 10-ամյա երեխայի և երեխայի մայրիկին: Երեխան ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղից կարճ ժամանակ անց ահազանգ է ստացվել, որ երեխան, գիտակցության չգալով, մահացել է։ Միջադեպին արձագանքեց նաև «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը:
Դերձյանը հայտնեց, որ որ երեխան դեպքի վայրում է մահացել , սակայն ծնողների պահանջով նրան շտապ օգնության մեքենան տեղափոխել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք:
Պարզվել է, որ մահացածը Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ՝ 10-ամյա Էլեն Մ-ն էր, ով այդ պահին եղել է իր մայրիկի հետ։ Մայրը նույնպես վնասվածքներ է ստացել, սակայն հրաժարվել է բժշկական օգնությունից։
Shamshyan.com-ը դժբախտ պատահարից տեսանյութ է հրապարակել: Թույլ նյարդեր ունեցող անձանց խորհուրդ է տրվում չդիտել:
Լրատվամիջոցը հայտնում է նաև, որ տեղի բնակչությունը պատմել է, որ նշված վայրում հաճախակի են տեղի ունենում ճանապարհատրանսպորտային պատահարներ ու վրաերթեր, այդ թվում՝ ողբերգական, և թե բնակիչները, թե դպրոցի աշխատակիցները բազմիցս դիմել են Երևանի քաղաքապետարան, ճանապարհային ոստիկանություն, որպեսզի նշված վայրում տեղադրեն լուսակիր և արհեստական անհարթություն, սակայն ամեն անգամ պատասխանել են, որ այդ հարցը պետք է լուծվի դպրոցի հաշվին։
Դժբախտ պատահարը հնարավոր կլիներ կանխել, եթե...
1.Դպրոցների և մանկապարտեզների հարակից տարածքներում, ի վերջո, կառուցվեն վերգետնյա կամ ստորգետնյա անցումներ:
2.Առավոտյան, ցերեկային ժամերին օրենսդրորեն արգելվի բեռնատարների և խոշոր մեքենաների երթեկությունը Երևանում:
3. Ճանապարհային ոստիկանությունը դպրոցների տարածքներում իրականացնի հերթապահություն:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաշքշուկ ԱԺ-ում՝ պատգամավորների միջև
Ազգային ժողովում պատգամավոր Արման Բաբաջանյանի ելույթից հետո միջադեպ գրանցվեց «Իմ քայլի» և ԲՀԿ խմբակցությունների պատգամավ...
ՀՐԱՏԱՊ․ EXCLUSIVE. ԱՌԱՋԻՆ ԿԱԴՐԵՐԸ ԷՐԵԲՈՒՆԻ ՊԼԱԶԱՅԻ ՆԵՐՍԻՑ․ ԲԱՆԱԿՑՈՒՄ ԵՆ ԱՎՏՈՄԱՏԱՎՈՐԻ ՀԵՏ
Auroranews-ը ներկայացնում է առաջին կադրերը Էրեբունի պլազայի ներսից։ Կադրերում երևում է, թե ավտոմատավորը ինչպես է զենքը վ...
Երկրաշարժ՝ Թուրքիայում. 20 զոհ ու 1000-ից ավելի տուժածներ
6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել Թուրքիայում երեկ երեկոյան` տեղական ժամանակով ժամը 20:55-ին (Երևանի...
ՀՐԱՏԱՊ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կրակոցներ էրեբունի պլազայում
Էրեբունի Պլազայից քիչ առաջ ահազանգ է ստացվել, որ կրակոցներ են հնչել, ոստիկանները շրջափակել են շենքը: Ինչպես հայտնում է H...