ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անիի Սուրբ Աստվածածին եկեղեցու խորանի վրա թուրք երգչուհին մուղամ է երգել
Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում Անիի Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցու խորանի վրա կանգնած՝ թուրք երգչուհի Ասլը Հյունելը երգում է թուրքական էստրադային մի երգ։ Ներկաները խորանից ներքև կանգնած ձայնակցում և ծափահարում են նրան։ Այդ մասին հայտնում է ermenihaber.am-ը։
Ծափահարողների և ձայնակցողների մեջ էր նաև Թուրքիայի տուրիզմի նախարար, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ Մեհմեթ Էրսոյի կինը՝ Փերվին Էրսոյը։
Աղբյուրը նշում է, որ նախարարի կնոջ՝ Փերվին Էրսոյի «այդ տգեղ արարքը», որը թերևս կարող է դիտվել որպես մշակութային վանդալիզմի դրսևորում, կոշտ արձագանքի է արժանացել որոշ ընդդիմադիր գործիչների կողմից։
«Ժողովրդահանրապետական կուսակցության» անդամ, նախկին պատգամավոր Բարըշ Յարքադաշը տուրիզմի նախարարի կնոջ պահվածքը դատապարտել է ոչ թե հայկական եկեղեցու նկատմամբ ցուցաբերած անհարգալից վերաբերմունքի, այլ այն բանի համար, որ նա զվարճանում է այն ժամանակ, երբ արդեն հաղորդվել էր Վանում ձնահյուսի հետևանքով բազմաթիվ զոհերի մասին։
Աղբյուրը նաև նշում է, որ Փերվին Էրսոյը ոչ միայն ներողություն չի խնդրել կամ ափսոսանք չի հայտնել իր կատարած արարաքի համար, այլև հայտարարել է, որ ընդամենը ցանկացել է ստուգել եկեղեցու ակուստիկան:
Նմանատիպ հոդվածներ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...
«Սա ինքնասպանություն չէ ինձ համար, սրանից ավելին ի՞նչ ես ուզում, որ ասեմ». Դավիթ Տոնոյան
Սա ինքնասպանություն չէ ինձ համար: Այս մասին այսօր, մահացած զինծառայողի հարազատներին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 11 միլիոնանոց Ուհանը վերածվել է ուրվական քաղաքի
Նոր տիպի կորոնավիրուսի համաճարակի պատճառով չինական 11 միլիոնանոց Ուհան քաղաքը արդեն երկրորդ շաբաթն ամբողջությամբ մեկուսա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կառավարության դիմաց փոքրիկ երեխան վազեց և գրկեց Նիկոլ Փաշինյանին
Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.«Երեկ երեկոյան որոշեցի քայլելով գնալ հերթական հանդիպման:Դուրս եկա կառավարութ...