Ողբերգական դեպք Արցախում. «Պրիսյագից» վերադարձող 49-ամյա տղամարդը մահացել է
Երեկ երեկոյան ողբերգական դեպք է տեղի ունեցել Արցախի Հանրապետությունում: Ժամը 22:35-ի սահմաններում, Վարդենիսի բժշկական կենտրոնից ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության խումբը «կենսաբանական մահ» ախտորոշմամբ Վարդենիսի դիահերձարան է տեղափոխվել մի քաղաքացու:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռ. Գինոյանի գլխավորությամբ:
Ոստիկանները պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բնակիչ, 49-ամյա Հրանտ Հովհաննիսյանն էր, ով այսօր՝ ժամը 21:00-ի սահմաններում, Մարտակերտ-Վարդենիս ավտոճանապարհի 115-րդ կմ հատվածում հանկարծամահ է եղել:
Գ. Շամշյանի տեղեկություններով, մահացածը Արցախի Հանրապետությունում մասնակցելիս է եղել զինվորական երդմնակալության արարողությանը և վերադառնալիս է եղել:
Ճանապարհին ձնաբքի պատճառով մեծ թվով ավտոմեքենաներ չեն կարողացել տեղաշարժվել և մի քանի քաղաքացիներով փորձել են ավտոմեքենաները հրելով դուրս բերել ձնակույտերի միջից և այդ ժամանակ նրա ինքնազգացողությունը վատացել է, ինչն էլ հանգեցրել է մահվան:
Գ. Շամշյանի տեղեկություններով, փաստի առթիվ ոստիկանության Վարդենիսի բաժնում նախապատրաստված նյութերը փոխանցվելու են Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի ոստիկանության բաժին:
Նմանատիպ հոդվածներ
Արցախում 2 զինծառայող է զոհվել․ ՊՆ
Արցախի հանրապետությունում ժամկետային զինծառայողներ են զոհվել: Այս մասին Auroranews-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խո...
ՀՐԱՏԱՊ. Զինծառայողների մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ. կրակոցը եղել է գլխի հատվածում. ՔԿ
2020թ. փետրվարի 12-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, մարտական հերթապահու...
ՀՐԱՏԱՊ. Աբովյան քաղաքի ոստիկանության շենքի տանիքում ռումբ է տեղադրված․ ահազանգ ԱԻՆ-ում
Փետրվարի 3-ին՝ ժամը 12:21-ին, 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի ոստիկանու...
Երկրաշարժ Ադրբեջանում, որը զգացվել է Տավուշի մարզի Բերդ քաղաքում և Պառավաքար գյուղում
Փետրվարի 1-ին, տեղական ժամանակով ժամը 07:58-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 03:58-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքայ...