«Ուրախ եմ, որ ելույթը հասավ իր հաղթական ավարտին». Ռուզան Մանթաշյանը փայլուն է երգել Դրեզդենի օպերային թատրոնում
Օպերային երգչուհի Ռուզան Մանթաշյանը հրաշալի է հանդես եկել Դրեզդենի օպերային թատրոնում կայացած համերգին` «SemperOpernball»-ին՝ կատարելով Տատյանայի արիան` Պյոտր Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերայից:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ռուզան Մանթաշյանն ասել է. «Ուրախ եմ, որ ելույթը կայացավ և հասավ իր տրամաբանական ու հաղթական ավարտին»:
Նշենք, որ Դրեզդենի օպերայի «SemperOpernball» ամենամյա համերգային ծրագիրը գերմանալեզու Եվրոպայի դասական երաժշտության ամենահայտնի իրադարձությունն է։
Հիշեցնենք, որ հունվարի 13–ին տեղեկություն տարածվեց, որ օպերային երգչուհի Աննա Նետրեբկոյի ամուսինը` տենոր Յուսիֆ Էյվազովը, հրաժարվել է Դրեզդենի օպերային փառատոնի բացմանը (փետրվարի 7–ին) նույն բեմում ելույթ ունենալ սոպրանո Ռուզան Մանթաշյանի հետ` պատճառաբանելով երգչուհու հայ լինելը։ Փառատոնի կազմակերպիչները հայտարարեցին, որ Էյվազովը նման բան չի ասել, իսկ Մանթաշյանն էլ ընդհանրապես հրավիրված չի եղել փառատոնին։ Agence Massis Opèra ֆրանսիական համերգային գործակալությունը, որի հետ աշխատում է Մանթաշյանը, իր հերթին հայտարարեց, որ Մանթաշյանն իսկապես պետք է հանդես գար փառատոնի բացմանը, սակայն ելույթը չեղարկվել է։ Ավելի ուշ SemperOpernball–ի ղեկավարությունը հարցը լուծեց, և երգիչները փետրվարի 7-ին ելույթ ունեցան նույն բեմում։
Նմանատիպ հոդվածներ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...
«Սա ինքնասպանություն չէ ինձ համար, սրանից ավելին ի՞նչ ես ուզում, որ ասեմ». Դավիթ Տոնոյան
Սա ինքնասպանություն չէ ինձ համար: Այս մասին այսօր, մահացած զինծառայողի հարազատներին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 11 միլիոնանոց Ուհանը վերածվել է ուրվական քաղաքի
Նոր տիպի կորոնավիրուսի համաճարակի պատճառով չինական 11 միլիոնանոց Ուհան քաղաքը արդեն երկրորդ շաբաթն ամբողջությամբ մեկուսա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կառավարության դիմաց փոքրիկ երեխան վազեց և գրկեց Նիկոլ Փաշինյանին
Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.«Երեկ երեկոյան որոշեցի քայլելով գնալ հերթական հանդիպման:Դուրս եկա կառավարութ...