Թաիլանդում զինծառայողը 12 մարդ է սպանել և 16 հոգու պատանդ վերցրել
Թաիլանդում Նախոն Ռաչասիմա քաղաքում զինծառայողը կրակ է բացել մարդկանց ուղղությամբ։ Այս պահին հայտնի է, որ զինծառայողի անունը Չակրապանտ Տհոմա է եւ նա գտնվում է տեղի առեւտրի կենտրոններից մեկում: Նա նաեւ 16 մարդու պատանդ է վերցրել: Սկզբում նա սպանել է իր հրամանատարին եւ զինվորական ճամբարում եւս երկու հոգու: Ճամբարից նա փախուստի է դիմել մեքենայով: Հետո նա կրակոցներ է արձակել տեղի առեւտրի կենտրոնի մարդկանց: Իր գործողությունները նա հեռարձակել է ՖԲ էջում, որն արգելափակվել է: Թաիլանդի ոստիկանության ուժերը շրջափակել են առեւտրի կենտրոնը: Թաիլանդի վարչապետը իրավապահներին հրահանգել է առաջիկա ժամերի ընթացքում ամեն գնով ձերբակալել հանցագործին: Եւ քիչ առաջ տեղեկություն ստացվել, որ զոհվել է 15 մարդ, պատանդ է 20-ը: Փորձում են շենքից տարհանել վիրավորներին:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նոր կադրեր․ Սևան-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր վթարից
Այսօր արտակարգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում։ Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Աբովյանի վարչական տարածքում, ճանապարհին առ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քիչ առաջ տղամարդը փողոցում դանակը պահել էր մի կնոջ պարանոցին եւ սպառնալիքներ էր հնչեցնում
Քիչ առաջ համացանցում տեսանյութ էր տարածվել, որ մի տղամարդ Տիգրան Մեծի պողոտայում դանակը պահել էր մի կնոջ պարանոցին և սպա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այսօրվա դժբախտ պատահարը հնարավոր կլիներ կանխել, եթե...
Ինչպես արդեն հայտնել էինք այսօր ողբերգական վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08։20-ի սահմաններում 65-ամյա Հրաչ Եթարյա...
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Սարալանջում բախվում են Porsche Cayenne-ը, Lexus-ն ու BMW-ն
Քիչ առաջ հայտնել էինք, որ խոշոր վթար է տեղի ունեցել խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սարալանջի նորակառույց ճանապարհի, ավտոմ...