Մասսայական բախումներ Ղազախստանում․ 8 մարդ է զոհվել, կա 40 վիրավոր
Ղազախստանում մասսայական խոշոր բախումներ են եղել: Սոցկայքերում հայտնված տեսանյութում լսվում են կրակոցներ, երեւում է թե ինչպես այրվում տներ: Կան նաեւ զոհեր ու վիրավորներ: Արդեն հայտնի է, որ կա 8 զոհ եւ 40 վիրավոր: Ղազախստանի ոստիկանությունը 47 մարդ է ձերբակալել:
Ղազախստանի նախագահ Քասըմ-Ժոմարտ Տոկաեւը հայտարարություն է արել՝ կապված Ժամբիլսկի շրջանում տեղի ունեցած իրադարձությունների հետ:
«Այս գիշեր Ժամբիլսկի շրջանի Կորդայսկի բնակավայրում բախումներ եւ խմբակային ծեծկռտուք է տեղի ունեցել տեղի բնակիչների միջեւ: Այդ իրավիճակից փորձել են օգտվել սադրիչները: Ցավոք, կան զոհեր եւ վիրավորներ: Խորին ցավակցություն եմ հայտնում զոհված քաղաքացիների հարազատներին եւ մտերիմներին: Շուտափույթ ապաքինում եմ մաղթում վիրավորներին»,- ասվում է հայտարարության մեջ:
Այժմ իրավիճակը վերահսկում են ոստիկանությունը եւ Ազգային գվարդիան: Տոկաեւը իրավապահներին հանձնարարել է միջոցներ ձեռնարկել այդ միջադեպի հետեւանքները վերացնելու համար:
Ավելի վաղ երկրի ՆԳ նախարար Եռլան Տուրգումբաեւը հայտնել է, որ Մասանչի գյուղի մոտակայքում մոտ 70 ագրեսիվ տրամադրված բնակիչներ են հավաքվել, որոնց միջեւ խմբակային ծեծկռտուք է սկսվել:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նոր կադրեր․ Սևան-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր վթարից
Այսօր արտակարգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում։ Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Աբովյանի վարչական տարածքում, ճանապարհին առ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այսօրվա դժբախտ պատահարը հնարավոր կլիներ կանխել, եթե...
Ինչպես արդեն հայտնել էինք այսօր ողբերգական վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08։20-ի սահմաններում 65-ամյա Հրաչ Եթարյա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քիչ առաջ տղամարդը փողոցում դանակը պահել էր մի կնոջ պարանոցին եւ սպառնալիքներ էր հնչեցնում
Քիչ առաջ համացանցում տեսանյութ էր տարածվել, որ մի տղամարդ Տիգրան Մեծի պողոտայում դանակը պահել էր մի կնոջ պարանոցին և սպա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաշքշուկ ԱԺ-ում՝ պատգամավորների միջև
Ազգային ժողովում պատգամավոր Արման Բաբաջանյանի ելույթից հետո միջադեպ գրանցվեց «Իմ քայլի» և ԲՀԿ խմբակցությունների պատգամավ...