ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գրպանահատներ են բերման ենթարկվել
Փետրվարի 4-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի աշխատակիցները գրպանահատության երկու դեպք են բացահայտել:
ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ առաջին դեպքը ոստիկանության Կենտրոնական բաժնում գրանցվել էր փետրվարի 3-ին: Ժամը 14:30-ի սահմաններում մի կին հաղորդում էր տվել, որ ժամեր առաջ թիվ 8 երթուղու միկրոավտոբուսում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել էր փող ու բանկային քարտեր:
Օպերատիվ խումբը որոնողական աշխատանքներ է սկսել: Նրանց են միացել ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները: Շուտով տեղեկություններ են ստացվել, որ գողությունը հնարավոր է՝ կատարած լինի Ամիրյան փողոցի 32-ամյա մի բնակիչ:
Փետրվարի 4-ին կասկածվողը Բաղրամյան պողոտայից բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Մյուս դեպքը կատարվել էր փետրվարի 4-ին Արաբկիր վարչական տարածքում: Ժամը 14-ի սահմաններում թիվ 27 երթուղու ավտոբուսում ուղևորուհու պայուսակից դարձյալ գողացել էին դրամապանակը, որի մեջ եղել էր փող, նույնականացման ու բանկային քարտեր:
Մասնագիտացված ստորաբաժանման պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ նույն օրը գողությունը բացահայտվել է:
Գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Մաշտոցի պողոտայից ոստիկանության Արաբկիրի բաժին բերման են ենթարկել Դավիթաշենի 21-ամյա մի բնակչի:
Նա տվել է խոստովանական բացատրություն և ներկայացրել գողոնը:
Գողության դեպքերով նախապատրաստվում են նյութեր:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նոր կադրեր․ Սևան-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր վթարից
Այսօր արտակարգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում։ Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Աբովյանի վարչական տարածքում, ճանապարհին առ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այսօրվա դժբախտ պատահարը հնարավոր կլիներ կանխել, եթե...
Ինչպես արդեն հայտնել էինք այսօր ողբերգական վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08։20-ի սահմաններում 65-ամյա Հրաչ Եթարյա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քիչ առաջ տղամարդը փողոցում դանակը պահել էր մի կնոջ պարանոցին եւ սպառնալիքներ էր հնչեցնում
Քիչ առաջ համացանցում տեսանյութ էր տարածվել, որ մի տղամարդ Տիգրան Մեծի պողոտայում դանակը պահել էր մի կնոջ պարանոցին և սպա...
ՈՒՂԻՂ. Մահացած զինծառայողի հարազատները գալիս են Երևան. նրանք փակել են Արմավիր - Երևան մայրուղին
Արցախում` զորամասի հրաձգարանում հունվարի 30-ին մահացած զինծառայողի հարազատները չեն հավատում մահվան պաշտոնական` ինքնասպան...